Արգենտինան եւ Թուրքմենստանը հրաժարուել են Երեւանում<br /> անցկացուելիք ԱԻԲԱ բռնցքամարտի առաջնութեանը մասնակցելուց<br />


Արգենտինան եւ Թուրքմենստանը հրաժարուել են Երեւանում
անցկացուելիք ԱԻԲԱ բռնցքամարտի առաջնութեանը մասնակցելուց

  • 19-05-2009 16:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արգենտինայի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտօնապէս հրաժարուել է մասնակցել մայիսի 23-30-ին Երեւանում կայանալիք ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանիների 2009թ.-ի առաջնութեանը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում մայիսի 19-ին ստացուած նամակի համաձայն` հրաժարուելու պատճառները վարչական խնդիրներն են: Արգենտինան առաջնութեանը մասնակցելու հրաւէրին արձագանքած առաջին երկրներից էր, որը պատրաստւում էր Երեւան գալ 3 մարզիկներով: Ըստ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնի, նոյն օրը Թուրքմենստանը եւս պաշտօնապէս յայտնեց Երեւանում անցկացուելիք առաջնութեանը մասնակցելուց հրաժարուելու մասին. Նշենք, որ այդ երկրի բռնցքամարտի ֆեդերացիան մասնակցութեան յայտ ուղարկելուց յետոյ մինչ օրս չէր հայտավորել իր մարզիկներին: Այսպիսով, առայսօր աշխարհի պատանիների 2009թ.-ի առաջնութեանը մասնակցութեան յայտ ներկայացրած երկրներից 4-ը` Մեքսիկան, Ուելսը, Արգենտինան եւ Թուրքմենստանը, հրաժարուել են մասնակցութիւնից: Արդիւնքում մասնակից երկրների թիւը ներկայումս կազմում է 49:
  -   Սպորտ