Հայաստանի չորս բռնցքամարտիկներ անցել են Չեխիայում<br /> անցկացուող միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ<br />


Հայաստանի չորս բռնցքամարտիկներ անցել են Չեխիայում
անցկացուող միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ

  • 15-05-2009 16:36:00   |   |  Սպորտ
ՈՒՍՏԻ ՆԱԴ ԼԱԲԵՄ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չեխական Ուստի Նադ Լաբեմ քաղաքում շարունակւող բռնցքամարտի միջազգային մրցաշարում չորս հայ մարզիկներ, անցնելով կիսաեզրափակիչ, ապահովել են իրենց համար առնուազն երրորդ տեղերը: Անդրանիկ Յակոբեանը (75 կգ), յաղթելով իռլանդացի մրցակցին, կիսաեզրափակիչում կմենամարտի տանտիրոջ` չեխ բռնցքամարտիկի հետ: Ցոլակ Անանիկեանը (91 կգ) նույնպես ուժերը կչափի Չեխիայի ներկայացուցչի հետ: Իսկ Յովհաննէս Դանիելեանը (51 կգ) եւ Ազատ Յովհաննիսեանը (57 կգ), կմէնամարտեն, համապատասխանաբար, Հունգարիայի եւ Մոլդովայի ներկայացուցիչների հետ: Ըստ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնի, Հրաչիկ Ջավախյանը, ով հանդէս էր գալիս իր համար նոր` 64 կգ, քաշային կարգում, պարտուեց իռլանդացի մարզիկին:
  -   Սպորտ