Եւրոպայի առաջնութեան արծաթէ մեդալակիր Ցոլակ Անանիկեանը<br /> նոկաուտով յաղթեց իր աուստրալացի հակառակորդին<br />


Եւրոպայի առաջնութեան արծաթէ մեդալակիր Ցոլակ Անանիկեանը
նոկաուտով յաղթեց իր աուստրալացի հակառակորդին

  • 14-05-2009 18:36:00   |   |  Սպորտ
ՈՒՍՏԻ ՆԱԴ ԼԱԲԵՄ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չեխական Ուստի Նադ Լաբեմ քաղաքում շարունակւում է բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հաւաքականը: Մայիսի 13-ին իրենց մենամարտերը տանուլ տվեցին Դերենիկ Գիժլարեանը (54 կգ), Արա Պուլուզյանը (60 կգ) եւ Սամուէլ Մաթեւոսեանը (69 կգ): Գերազանց հանդէս եկաւ Եւրոպայի առաջնութեան արծաթէ մեդալակիր Ցոլակ Անանիկեանը (91 կգ), ով նոկաուտով յաղթեց իր աուստրալացի հակառակորդին: Ըստ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնի հաղորդագրութեան, մայիսի 14-ին ռինգ են դուրս գալու Ազատ Յովհաննիսեանը (57 կգ), Հրաչիկ Ջավախյանը (64 կգ) եւ Անդրանիկ Յակոբեանը (75 կգ): Իսկ մասյիսի 15-ին պայքարի մէջ կմտնի նաեւ Եւրոպայի չեմպիոն, 48 կգ քաշային Յովհաննէս Դանիելեանը, ով այս անգամ հանդէս կգայ 51 կգ քաշային կարգում, քանի որ այս մրցաշարում իր քաշում մրցակից չկայ:
  -   Սպորտ