Համահայկական խաղերի ծրագրով բասկետբոլի եւ ֆուտբոլի<br /> մրցումները կմեկնարկեն օգոստոսի 9-ին<br />


Համահայկական խաղերի ծրագրով բասկետբոլի եւ ֆուտբոլի
մրցումները կմեկնարկեն օգոստոսի 9-ին

  • 13-05-2009 15:48:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Անի պլազա» հիւրանոցային համալիրում մայիսի 13-ին տեղի ունեցաւ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի (ՀԽՀՄ) գործկոմի նիստը: Օրակարգում ընդգրկուած էր 12 հարց, որոնք առնչւում էին խաղերի ծրագրով օգոստոսի 9-16-ին բաստկետբոլի եւ ֆուտբոլի մրցաշարերի անցկացմանը: Անկողմնակալ մրցավարություն ապահովելու համար խաղերի գլխաւոր մրցավար Եղիշե Դաւթեանն առաջարկեց թիմերի հետ Հայաստան գործուղել նաեւ մրցավարների: Նշուեց, որ նկատի ունենալով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը կազմկոմիտեն ուսումնասիրել է հիւրանոցային ցանցը եւ կազմել առաւել մատչելի գներով համալիրների ցանկը (օրական 20-ից 50 ԱՄՆ դոլար արժողութեամբ): Յայտերը պէտք է ներկայացնել մինչեւ յունիսի 10-ը: Նիստում գործկոմի կազմը համալրեց ՀՀ սփիւռքի փոխնախարար Ստեփան Պետրոսեանը: Տեղի ունեցաւ նաեւ ՀԽՀԿ-ի նոր կայքի շնորհանդէսը: Նիստի աշխատանքներն ամփոփեց ՀԽՀԿ-ի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմէն Գրիգորեանը:
  -   Սպորտ