Մայիսի 13-ին Երեւանում կկայանայ հայ-ամերիկեան միջկառավարական<br /> յանձնաժողովի աշխատանքային խմբի հերթական նիստը<br />


Մայիսի 13-ին Երեւանում կկայանայ հայ-ամերիկեան միջկառավարական
յանձնաժողովի աշխատանքային խմբի հերթական նիստը

  • 12-05-2009 18:26:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 13-ին Երեւանի «Գոլդեն Փալաս» հիւրանոցում կկայանայ հայ-ամերիկեան միջկառավարական յանձնաժողովի աշխատանքային խմբի հերթական նիստը: Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, նիստում, որին հրաւիրուած են ՀՀ պետական մարմինների, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանութեան եւ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, քննարկվելու են` - Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը եւ Ֆինանսական ոլորտի ուժեղացման ծրագիրը, - Տարածաշրջանային ինտեգրման հնարաւորութիւնները էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանութեան եւ հեռահաղորդակցության ոլորտներում, - «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացման ընթացքը, - ԱՄՆ-ի հնարաւոր օժանդակությունը Նորարարութեան եւ ձեռներեցութեան ազգային կենտրոնի ստեղծման, Սիլիկոնյան Հովտում Հայաստանի բարձր տեխնոլոիաների ոլորտի ձեռնարկութիւնների ներկայացուցչութեան հիմնման, ինչպէս նաեւ երրորդ սերնդի «Քենդլ» արագացուցչի ստեղծման ծրագրի իրագործման համար անհրաժեշտ բիւջէի համալրման հարցերում, - Հայաստանի ներդրումային միջավայրի բարելաւման գործընթացի շարունակականությունը, մասնաւորապէս` մաքսային եւ հարկային բարեփոխումների ընթացքը, - Նախորդ նիստի ընթացքում ձեռք բերուած պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպէս նաեւ երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցեր: Յանձնաժողովի համանախագահներն են. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը, ամերիկեան կողմից` ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եւրոպական եւ Եւրասիական երկրներին ամերիկեան օժանդակության համակարգող Դենիել Ռոզենբլյումը: Տեղեկանք - Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների կառավարութեան միջեւ «Ներդրումների փոխադարձ խրախուսման եւ պաշտպանութեան մասին» պայմանագիրը ստորագրուել է 1992թ.-ի սեպտեմբերի 23-ին, վաւերացուել է 1995թ.-ի սեպտեմբերի 26-ին, ուժի մէջ է մտել 1996թ.ի- մարտի 29-ից: ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան Եւրոմիութեան եւ միջազգային տնտեսական համագործակցութեան վարչութեան Միջպետական տնտեսական համագործակցութեան բաժնի տուեալներով, 1991-2008թթ.-ը ընկած ժամանակահատուածում Ամերիկայի Միացեալ Նահանգներից Հայաստանում կատարուել է 299 669,7 հազ. ԱՄՆ դոլարի ընդհանուր ներդրում, որից ուղղակի ներդրումների ծաւալը կազմել է 198 619,8 հազ. ԱՄՆ դոլար: 2000-2008թթ.-ը ընկած ժամանակահատուածում Ամերիկայի Միացեալ Նահանգներից Հայաստանում կատարուել է 238 043.9 հազ. ԱՄՆ դոլարի ընդհանուր ներդրում, որից ուղղակի ներդրումների ծաւալը կազմել է 140 065.4 հազ. ԱՄՆ դոլար: 2008թ.-ի ընթացքում կատարուել է 30 199,6 հազ. ԱՄՆ դոլարի ընդհանուր ներդրում, որից 17 700 հազ. ԱՄՆ դոլարի ուղղակի ներդրում: Հայաստանի Հանրապետութիւնում 2009թ.-ի յունվարի 1-ի դրութեամբ գրանցուած էին ԱՄՆ կապիտալի մասնակցութեամբ 536 ձեռնարկութիւններ:
  -   Տնտեսութիւն