2008թ.-ի առաջին եռամսյակի համեմատ Հայաստանի պետբիւջէի<br /> ծախսերը 10,4%-ով աճել են<br />


2008թ.-ի առաջին եռամսյակի համեմատ Հայաստանի պետբիւջէի
ծախսերը 10,4%-ով աճել են

  • 12-05-2009 12:17:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի առաջին եռամսյակում ՀՀ պետական բիւջէի միջոցների հաշուին կատարուել են 153,4 մլրդ դրամի (աւելի քան 411,8 մլն ԱՄՆ դոլար) ծախսեր, որից 2,2 մլրդ դրամը` պետական հիմնարկների արտաբիւջէտային միջոցների հաշուին. մասնաւորապէս` 147,7 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 5,7 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիւների հետ գործառնութիւնները: 2008թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ բիւջէի ծախսերն աւելացել են 10,4%-ով կամ 14,4 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանաւորուած է կենսաթոշակների եւ նպաստների, ծառայութիւնների ձեռքբերման եւ բիւջէտային հիմնարկների աշխատավարձի գծով ծախսերի աճով: ՀՀ Ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի տուեալներով, պետբիւջէի ընթացիկ ծախսերը 2009թ.-ի յունուար-մարտին կազմել են 147,7 մլրդ դրամ, որոնց գծով կատարուել է եռամսյակային ծրագրի 91,9%-ը: Ընթացիկ ծախսերից 13,9 մլրդ դրամն ուղղուել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 963,9 մլն դրամ` պարտադիր սոցիալական ապահովութեան վճարումներին, որոնց առաջին եռամսյակի կատարողականը կազմել է, համապատասխանաբար 89,1% եւ 85,3%: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ նշուած ծախսերը աճել են, համապատասխանաբար, 20,9%-ով եւ 7,4%-ով: Ծառայութիւնների եւ ապրանքների ձեռքբերմանը պետական բիւջէից յատկացուել է 27,8 մլրդ դրամ, որը 12,1%-ով գերազանցել է նախորդ տարուայ նոյն ցուցանիշը. այս տարուայ եռամսյակային ծրագիրը կատարուել է 89,4%-ով: 2009թ.-ի առաջին եռամսյակում 3,5 մլրդ դրամ յատկացուել է պետական պարտքի սպասարկմանը, որը կազմել է եռամսյակային ծրագրի 98,9%-ը. մասնաւորապէս, 2,8 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 700,5 մլն դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը: 2008թ.-ի առաջին եռամսյակի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 20,5%-ով կամ 602,7 մլն դրամով, որը պայմանաւորուած է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: Պետական բիւջէից տրամադրուած սուբսիդիաների գումարը կազմել է 3,7 մլրդ դրամ, որը 7%-ով փոքր է նախորդ տարուայ նոյն ցուցանիշից. այդ գծով ապահովել է եռամսյակային ծրագրի 87,2% կատարողական: 2009թ.-ի առաջին եռամսյակում պետբիւջէի ընթացիկ ծախսերի 11,6%-ը կամ շուրջ 17,1 մլրդ դրամը կազմել են դրամաշնորհները, որոնցից 6,9 մլրդ դրամը (նախատեսուածի 100%-ը) տրամադրվել է համայնքների բիւջէներին համահարթեցման սկզբունքով տրուող դոտացիաների ֆինանսաւորմանը: Դրամաշնորհների եռամսյակային ծրագիրը կատարուել է 97,4%-ով:
  -   Տնտեսութիւն