2008թ.-ի առաջին եռամսյակի համեմատ Հայաստանի պետբիւջէ սոցապ<br /> վճարներն աճել են 1,2%-ով, իսկ այլ եկամուտները` 68,6%-ով<br />


2008թ.-ի առաջին եռամսյակի համեմատ Հայաստանի պետբիւջէ սոցապ
վճարներն աճել են 1,2%-ով, իսկ այլ եկամուտները` 68,6%-ով

  • 12-05-2009 11:37:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի յունուար-մարտին պարտադիր սոցիալական ապահովութեան վճարների գծով ՀՀ պետբյուջի եկամուտները կազմել են աւելի քան 21,5 մլրդ դրամ (մօտ 56,4 մլն ԱՄՆ դոլար), որոնց գծով եռամսյակային ծրագիրը կատարուել է 98,8%-ով: 2008թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովութեան վճարների ծաւալն աճել է 1,2%-ով կամ 251,2 մլն դրամով: ՀՀ Ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի տուեալներով, այս տարուայ առաջին եռամսյակում պետբիւջէի հաշուին ստացուել են աւելի քան 2,5 մլրդ դրամի պաշտօնական դրամաշնորհներ, որոնց գծով եռամսյակային ծրագիրը կատարուել է 101,3%-ով: Նշուած գումարից շուրջ 1,3 մլրդ դրամը ստացուել է Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողութիւնների ծրագրով նախատեսուած միջոցառումների ֆինանսաւորման համար, 1,2 մլրդ դրամը` Եւրամիութեան Հայաստանում պարենային ապահովութեան ծրագրի շրջանակներում, իսկ 67,5 մլն դրամը մուտքագրուել է պետական հիմնարկների արտաբիւջէտային հաշիւներին` այդ հիմնարկների կողմից իրականացyող ծրագրերի ֆինանսաւորման համար: Պետբիւջէի այլ եկամուտները 2009թ.-ի առաջին եռամսյակում կազմել են շուրջ 9,2 մլրդ դրամ, որոնց գծով կատարուել է եռամսյակային ծրագրի 108,2%-ը: Այդ գծով ծրագրուածից աւելի մուտքերն ապահովել են հիմնականում բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատութիւններում բիւջէի ժամանակաւոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացւող տոկոսավճարներից. նախատեսուած 655,5 մլն դրամի դիմաց ստացուել է 980,6 մլն դրամ: Իրաւախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառուող պատժամիջոցներից մուտքերի գծով նախատեսուած շուրջ 1,2 մլրդ դրամի դիմաց ստացուել է 1,35 մլրդ դրամ: ՀՀ կառավարութեանն առընթեր Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից ստացւող մուտքերի գծով նախատեսուած 60 մլն դրամի դիմաց մուտքագրուել է 214,4 մլն դրամ: 2008թ.-ի առաջին եռամսյակի համեմատ պետբիւջէի այլ եկամուտներն աճել են 68,6%-ով կամ 3,7 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանաւորուած է ՀՀ շարժական կապի գլոբալ համակարգի ծառայութիւնների մատուցման 3-րդ օպերատորի մրցոյթի յաղթողի կողմից կատարուված վճարումներով, օպերատորի կողմից ռադիոհաճախականության օգտագործման վճարի, ինչպէս նաեւ` պետական հիմնարկների արտաբիւջէտային մուտքերի, իրաւախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառուող պատժամիջոցների գծով մուտքերի աճով:
  -   Տնտեսութիւն