Մայիսի 1-ի դրութեամբ Հայաստանի գազահամակարգին միացված էին<br /> 579 577 բաժանորդներ<br />


Մայիսի 1-ի դրութեամբ Հայաստանի գազահամակարգին միացված էին
579 577 բաժանորդներ

  • 07-05-2009 18:52:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընթացիկ տարուայ մայիսի 1-ի դրութեամբ Հայաստանի գազահամակարգին միացված էին 579 577 բաժանորդներ: Ըստ «հայռուսգազարդ» ՓԲԸ-ի պաշտօնական կայքէջի, ապրիլ ամսին գազասպառող բաժանորդների թիւն աւելացել է 1 024-ով: Ըստ նոյն աղբիւրի, մայիսի 5-ին, երկարատեւ նախապատրաստական աշխատանքների արդիւնքում, վերջապէս յաջողուել է Սանկտ-Պետերբուրգից Հայաստանի էներգետիկ համակարգի «Հրազդան-5»-ի հրապարակ տեղափոխել շոգետուրբինի 300 մգվտ հզորութեամբ գեներատորի ստատորը: Ստատորի աննախադէպ մեծ քաշի եւ չափերի, ինչպէս նաեւ ճանապարհային հաղորդակցութեան ենթակառուցուածքների վիճակի պատճառով 1992թ.-ից սկսած տեղափոխման բազմաթիւ փորձերն եղել են ապարդիւն:
  -   Տնտեսութիւն