Հայաստանում ՀԴՄ կտրոններով անցկացուող վիճակահանութիւնը<br /> նպաստել է առեւտրի շրջանառութեան փաստաթղթավորման մակարդակի աճին<br />


Հայաստանում ՀԴՄ կտրոններով անցկացուող վիճակահանութիւնը
նպաստել է առեւտրի շրջանառութեան փաստաթղթավորման մակարդակի աճին

  • 06-05-2009 23:35:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կառավարութեան առընթեր Պետական եկամուտների կոմիտէի կողմից այս տարուայ սկզբից հաշւիչ-դրամարկղային կտրոններով անցկացուող «Շահող կտրօն» վիճակահանութիւնը նպաստել է այն բանին, որ 2009թ.-ի յունուարին նախորդ տարուայ նոյն ամսուայ համեմատ Հայաստանում մանրածախ առեւտրի փաստաթղթավորված շրջանառությունն աճել է 9 մլրդ դրամով (աւելի քան 2,4 մլն ԱՄՆ դոլար): Այս մասին մայիսի 6-ին յայտնեց կոմիտէի հարկային հաշուառման եւ հսկողութեան ընթացակարգերի բաժնի հարկային տեսուչ Հրաչեա Մուրադեանը: Յիշեցնենք, որ «Շահող կտրօն»-ն անցկացւում միայն ֆիզիկական անձանց միջեւ, 2009թ.-ի փետրվարից, ամսական մէկ անգամ` ըստ նախորդ ամսուայ ՀԴՄ կտրոնների վրայ յատուկ նշւող ութանիշ թուերի խաղարկութեան: Ըստ Հ.Մուրադեանի, յունուար-մարտին անցկացուած «Շահող կտրօն»-ի պարգեւավճարների համար նախատեսուած է եղել 77 մլն դրամ գումար, իսկ բոնուսների վճարման հետ միասին` 110 մլն դրամ: Բոնուսներ վճարուել են միայն մարտին` շատ փոքր ծաւալով: Նշուեց, որ տրուել է ընդամէնը 31,3 մլն դրամ պարգեւավճար` 3 780 անձանց: Նրա խօսքերով, մարտի համար սահմանուած էր բոնուսային այն մեխանիզմը, որ բոնուս տրւում էր միայն շահած կտրոնների համար` այն դէպքում, երբ գործարքի կտրօնի վրայ նշուած արժէքը 1000 դրամից բարձր էր: Իւրաքանչիւր ամբոջական 1000 դրամի համար տրւում էր 1 տոկոս բոնուս: Պարզաբանվեց, որ յունուար-փետրուարին շահած կտրոնների արժէքների վերլուծութիւնը ցոյց է տուել, որ դրանք, հետեւաբար, նաեւ բոնուսները, շատ փոքր են: Այդ կտրոնների 80%-ից աւելիի վրայ 1000 դրամից փոքրր արժէքներ էին, եւ բոնուսի ենթակայ չէին: Ըստ հարկային ծառայողի, նշուած հանգամանքներն էին, որ դարձան ՀՀ կառավարութեան կողմից բոնուսների համակարգի վերանայման պատճառ: Ըստ վերանայուած կարգի, ապրիլի 1-ից չշահած կտրօններ ունեցողները կարող են դրանք յանձնել իրենց հաշուառման վայրի հարկային տեսչություն, որտեղից նրանց կտրուի միջնորդագիր` որեւէ բանկից բոնուսի գումարն ստանալու համար: Ընդ որում, բոնուսի արժէքը` 2,5-200 000 դրամ, շաղկապված է ինչպէս կտրոնների թուի` 50-1 000 հատ, այնպէս էլ` կտրոններում նշուած գործարքների արժէքի ընդհանուր գումարի հետ` 100 000- 6 000 000 դրամ (http://www.taxservice.am/uploads/pdf/havelvacHDM.pdf). այսինքն` եթէ արժէքի ընդհանուր գումարը 200 հազ. դրամ է, սակայն ներկայացուել է 49 կտրօն, ներկայացնողը բոնուս ստանալ չի կարող: Ըստ Հ.Մուրադեանի, նշուած շաղկապվածությունը նպաստում է այն բանին, որ առեւտրի օբյեկտում կտրօնի վրայ նշվի գործարքի իրական արժէքը: Բացի այդ, բոնուս չի տրվի նաեւ այն դէպքում, եթէ, օրինակ, ներկայացուի 100 հազ. դրամ գործրարքի արժէքը վաւերացնող 1 կտրօն: Նա յաւելեց, որ բոնուսները տրվելու են ապրիլի 1-ից սկսած իւրաքանչիւր եռամսյակում (օրինակ` ապրիլ-յունիս) հաւաքուած կտրոնների համար` մինչեւ յաջորդ եռամսյակի (յուլիս-սեպտեմբեր) աւարտը:
  -   Տնտեսութիւն