Հայաստանի թենիսի տղամարդկանց հաւաքականը Կոտ դ'Իվուարում իր<br /> հաշուին գրանցեց պարտութիւններ<br />


Հայաստանի թենիսի տղամարդկանց հաւաքականը Կոտ դ'Իվուարում իր
հաշուին գրանցեց պարտութիւններ

  • 05-05-2009 16:44:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 4-ին Կոտ դ'Իվուարում աւարտուեց թենիսի Դեվիսի գաւաթի խաղարկութեան եվրոաֆրիկյան գօտու չորորդ ենթախմբի մրցաշարը: Մրցավայր էին ժամանել ենթախմբում ընդգրկուած թիմերից միայն 5-ը: Հայաստանի տղամարդկանց հաւաքականը (Յարութիւն Սոֆյան, Աշոտ Գեւորգեան, Հենրիկ Նիկողոսյան կազմով) պարտուեց տանտէրերի` 1:2 Գանայի` 0:3, Զիմբաբվեի` 1:2 թիմերին, ապա վերջին խաղում յաղթեց Կամերունի պատուիրակներին` 3:0, եւ գրաւեց նախավերջին` 4-րդ, տեղը: Կանոնադրութեամբ առաջին քառյակում տեղ գտած թիմերը յաջորդ տարի կը խաղան աւելի բարձր` երրորդ, ենթախմբի մրցաշարում:
  -   Սպորտ