Մարտին Հայաստանում փողի բազան նուազել է 0,9%-ով, իսկ փողի<br /> զանգվածը` աճել 1,5%-ով<br />


Մարտին Հայաստանում փողի բազան նուազել է 0,9%-ով, իսկ փողի
զանգվածը` աճել 1,5%-ով

  • 05-05-2009 11:42:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում փողի բազան 2009թ.-ի մարտի վերջի դրութեամբ կազմել է 391 մլրդ 735 մլն դրամ (աւելի քան 1 մլրդ 51,3 մլն ԱՄՆ դոլար) եւ նախորդ ամսուայ նկատմամբ նուազել 3 մլրդ 671 մլն դրամով կամ 0,9%-ով: ՀՀ Կենտրոնական բանկից Ազգային վիճակագրական ծառայութիւն փոխնցված նախնական տուեալներով, 2009թ.-ի մարտի վերջի դրութեամբ փողի զանգվածը կազմել է 637 մլրդ 899 մլն դրամ եւ նախորդ ամսուայ նկատմամբ աճել 9 մլրդ 168 մլն դրամով կամ 1,5%-ով: Բանկերում բնակչութիւնից ներգրաւուած աւանդների մնացորդը 2009թ.-ի մարտի վերջին կազմել է 225 մլրդ 183 մլն դրամ եւ նախորդ ամսուայ նկատմամբ աճել 22 մլրդ 390 մլն դրամով կամ 11%-ով, իսկ նախորդ տարուայ համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 36 մլրդ 551 մլն դրամով կամ 19,4%-ով: Ընդ որում, բնակչութիւնից ներգրաւուած ժամկէտային աւանդների մնացորդը կազմել է 173 մլրդ 699 մլն դրամ եւ նախորդ ամսուայ նկատմամբ աճել 19 մլրդ 292 մլն դրամով կամ 12,5%-ով, իսկ նախորդ տարուայ մարտի վերջի նկատմամբ` 49 մլրդ 314 մլն դրամով կամ 39,6%-ով:
  -   Տնտեսութիւն