Հայաստանում սպառողական գների 12-ամսեայ աճը կազմել է 3,1%<br />


Հայաստանում սպառողական գների 12-ամսեայ աճը կազմել է 3,1%

  • 30-04-2009 22:35:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի ապրիլին 2008թ.-ի ապրիլի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսը կազմել է 103,1%, այդ թւում` պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 98,7%, ոչ պարենային ապրանքներինը` 102,8%, ծառայութիւնների սակագներինը` 111,7%, իսկ յունուար-ապրիլին 2008թ.-ի յունուար-ապրիլի համեմատ, համապատասխանաբար, 102,3%, 99%, 99,7%, եւ 110,1%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2009թ.-ի ապրիլին ՀՀ սպառողական շուկայում շարունակուել է դեռեւս մարտին արձանագրուած գնաճի միտումը եւ երկու ամիսների ընդհանուր գնաճը կազմել է 4,6%, այդ թւում` ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 3,2%-ով : Պարենային ապրանքների (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նշուած ժամանակահատուածում աճել են 1,9%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 2,8%-ով, իսկ ծառայութիւնների սակագներինը` 5,6 %-ով: Սպառողական գների ինդեքսը 2009թ.-ի ապրիլին 2008թ.-ի դեկտեմբերի համեմատ կազմել է 103,9%, այդ թւում` պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 102,2%, ոչ պարենային ապրանքներինը` 104,3%, իսկ ծառայութիւնների սակագներինը` 106,6%: 2009թ.-ի յունուար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1%, ինչը 0,5 տոկոսային կէտով ցածր է նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համապատասխան ցուցանիշից (1,5%): 2009թ.-ի ապրիլին 2005թ.-ի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 122,7%, այդ թւում` պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 122,7%, ոչ պարենային ապրանքներինը` 109,7%, ծառայութիւնների սակագներինը` 129,8%:
  -   Տնտեսութիւն