Լեւոն Արոնեանը յաղթեց ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» 4-րդ մրցաշարում<br />


Լեւոն Արոնեանը յաղթեց ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» 4-րդ մրցաշարում

  • 29-04-2009 23:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ՆԱԼՉԻԿ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» 4-րդ մրցաշարը եզրափակուեց հայ շախմատիստների փայլուն յաղթանակով: Ապրիլի 29-ին, Նալչիկում (Ռուսաստան) անցկացուած այդ մրցաշարի վերջին` 13-րդ, տուրում Լեւոն Արոնեանը յաղթեց իր հիմնական մրցակից Պետեր Լեկոյին (Հունգարիա) եւ դարձաւ մրցաշարի միանձնեայ յաղթող: Վլադիմիր Հակոբեանն իր հերթին յաղթեց Պաւել Էլյանովին (Ուկրաինա) եւ միաւորների քանակով (7,5 միաւոր) հավասարվեց Պ.Լեկոյին եւ նրա հետ կիսեց 2-3-րդ հորիզոնականները: Մրցաշարի ամփոփիչ աղյուսակն ունի հետեւեալ տեսքը. 1. Լ.Արոնեան` 8,5 միաւոր, 2-3. Պ.Լեկո` 7,5 միաւոր, 2-3. Վ.Յակոբեան` 7,5 միաւոր, 4-5. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 7 միաւոր, 4-5. Էթյեն Բարտո (Ֆրանսիա)` 7 միաւոր 6-7. Եվգենի Ալեքսեեւ (Ռուսաստան)` 6,5 միաւոր, 6-7. Բորիս Գելֆանդ (Իսրայել)` 6,5 միաւոր, 8-11. Գաթայ Կամսկի (ԱՄՆ)` 6 միաւոր, 8-11. Պեոտր Սվիդլեր (Ռուսաստան)` 6 միաւոր, 8-11. Սերգեյ Կարյակին (Ուկրաինա)` 6 միաւոր, 8-11. Շախրիյար Մամեդեարով (Ադրբեջան)` 6 միաւոր, 12-14. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)` 5,5 միաւոր, 12-14. Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան)` 5,5 միաւոր, 12-14. Պ.Էլյանով (Ուկրաինա)` 5,5 միաւոր:
  -   Սպորտ