Նալչիկի միջազգային մրցաշարում երկիշխանություն է<br />


Նալչիկի միջազգային մրցաշարում երկիշխանություն է

  • 29-04-2009 19:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 28-ին Նալչիկում աւարտուող շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին` 12-րդ փուլում Լեւոն Արոնեանը սեւերով ոչ-ոքի խաղաց Գատա Կամսկու (ԱՄՆ) հետ: Սպիտակներով ոչ-ոքի խաղաց նաեւ Վլադիմիր Յակոբեանը Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ: Լ.Արոնեանն ու Պետեր Լեկոն (Հունգարիա) 7,5-ական միաւորով բաժանում են 1-2-րդ տեղերը: 3-5-րդ տեղերն են կիսում Վլադիմիր Յակոբեանը, Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) եւ Պաւել Էլյանովը (Ուկրաինա)` 6,5-ական միաւորով: Վերջին փուլում միմեանց հետ մրցում են առաջատարներ Արոնեանն ու Լեկոն, իսկ Յակոբեանի մրցակիցը Էլյանովն է: Արտյոմ Բաղդասարեանը 3-րդ տեղը գրաւեց Սանկտ Պետերբուրգի միջազգային մրցաշարում Սանկտ Պետերբուրգում անցկացուեց ձիւդոյի միջազգային երիտասարդական մրցաշար: Հայաստանի 6 պատուիրակներից միայն Արտյոմ Բաղդասարեանը (73կգ, Գիւմրի) գրաւեց 3-րդ տեղը: Հայաստանի բասկետբոլի առաջնությձունում հայտավորված են միայն Երեւանի եւ Գիւմրիի թիմերը Ապրիլի 20-ին մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի առաջնութիւնը: Մասնակցում են տղամարդկանց եւ կանանց 6-ական թիմեր, որոնք ներկայացնում են միայն Երեւան եւ Գիւմրի քաղաքները: Հանդիպումներն անցկացւում են փոխայցելությունների մրցակարգով: Աչքի ընկած մարզիկ-մարզուհիները կմասնակցեն համահայկական խաղերի ծրագրով Երեւանում օգոստոսի 9-17-ը անցկացուելիք բասկետբոլի մրցաշարին:
  -   Սպորտ