Հայաստանի կառավարութիւնը 2010-2012թթ.-ի պետական միջնաժամկէտ<br /> ծախսերի ծրագիր չի կազմի<br />


Հայաստանի կառավարութիւնը 2010-2012թթ.-ի պետական միջնաժամկէտ
ծախսերի ծրագիր չի կազմի

  • 28-04-2009 15:44:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային ժողովը ապրիլի 28-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետութեան 2010թ.-ի պետական բիւջէի նախագծի կազմման գործընթացի առանձնահատկությունների մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պաւել Սաֆարեանի, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով եւ հանրապետութեան տնտեսութիւնում առկայ զարգացումներով պայմանաւորուած սահմանւում է, որ ՀՀ կառավարութիւնը 2010-2012թթ.-ի պետական միջնաժամկէտ ծախսերի ծրագիր չի կազմում: Նաեւ սահմանւում է, որ ՀՀ 2010թ.-ի պետբիւջէի կազմման գործընթացի վրայ չի տարածւում «ՀՀ բիւջէտային համակարգի մասին» օրէնքի մի շարք յոդուածների դրոյթների գործողութիւնը` ՀՀ 2010-2012թթ.-ի պետական միջնաժամկէտ ծախսերի ծրագրի կազմման, հաստատման, վերջինիս ցուցանիշների հրապարակման ու կիրառման գործընթացին վերաբերող մասով: Խորհրդարանը նաեւ առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Հողային օրէնսգրքում փոփոխութիւններ կատարելու մասին հանրապետական մի խումբ պատգամաւորի օրենսդրական նախաձեռնութիւնը: Ըստ այդմ, նախատեսւում է սահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային, երկրաշարժից տուժած եւ լքված բնակավայրերում այն ընտանիքներին, որոնք նախկինում չեն օգտուել հողի սեփականաշնորհումից, ինչպէս նաեւ զոհուած կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին սեփականութեան իրաւունքով անհատոյց հողամասեր յատկացնել` առանց ժամկէտային սահմանափակման: Գործող օրէնքով նշուած խմբերի համար, որոնք նախկինում չեն օգտուել սեփականաշնորհման իրաւունքից, սեփականութեան իրաւունքով հողամասերի անհատոյց տրամադրման ժամկէտը սահմանուած է մինչեւ 2007թ. յունիսի 30-ը: Օրինագծի հեղինակների հիմնաւորմամբ, այս փոփոխութիւնը համահունչ է տարածքների համաչափ զարգացման մասին կառավարութեան ծրագրին եւ կնպաստի ուրբանիզացիայի կանխմանը:
  -   Տնտեսութիւն