Հայաստանի համախառն արտաքին ակտիւները 2008թ.-ին մօտ 252 մլն<br /> 331,3 հազ. դոլարով նուազել են<br />


Հայաստանի համախառն արտաքին ակտիւները 2008թ.-ին մօտ 252 մլն
331,3 հազ. դոլարով նուազել են

  • 27-04-2009 20:02:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ համախառն արտաքին ակտիւները 2008թ.-ի վերջին կազմել են աւելի քան 1 մլրդ 406 մլն 823,2 հազ. ԱՄՆ դոլար` տարուայ սկզբի աւելի քան 1 մլրդ 659 մլն 154,5 հազ. դոլարի դիմաց, եւ նուազել մօտ 252 մլն 331,3 հազ. դոլարով: ՀՀ Կենտրոնական բանկի տուեալներով, նշուած ակտիւներից միջազգային պահուստները (համախառն արտաքին ակտիւներ ազատ փոխարկելի արժոյթով) 2008թ.-ի վերջին կազմել են աւելի քան 1 մլրդ 406 մլն 822,5 հազ. դոլար, իսկ տարուայ սկզբին` մօտ 1 մլրդ 659 մլն 153,8 հազ. դոլար: Դրանցից Արժոյթի միջազգային հիմնադրամում յատուկ փոխառության իրաւունքի ծաւալը նոյն տարուայ վերջին կազմել է մօտ 1 մլն 899,4 հազ. եւ մօտ 2 մլն 925,6 հազ. դոլար` տարուայ սկզբի մօտ 6 մլն 116,1 հազարի եւ աւելի քան 9 մլն 664,9 հազ. դոլարի դիմաց: ՀՀ զուտ արտաքին ակտիւները 2008թ.-ի վերջին կազմել են մօտ 1 մլրդ 230 մլն 837,5 հազ. դոլար, որից ազատ փոխարկելի արժոյթով` մօտ 1 մլրդ 230 մլն 836,8 հազ. դոլար, իսկ տարուայ սկզբին, համապատասխանաբար, մօտ 1 մլրդ 465 մլն 876,3 հազ. դոլար եւ աւելի քան 1 մլրդ 465 մլն 875,5 հազ.:
  -   Տնտեսութիւն