Լեւոն Արոնեանը կրկին գլխաւորեց Նալչիկի միջազգային մրցաշարի<br /> մրցաշարային աղիւսակը<br />


Լեւոն Արոնեանը կրկին գլխաւորեց Նալչիկի միջազգային մրցաշարի
մրցաշարային աղիւսակը

  • 22-04-2009 13:46:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՆԱԼՉԻԿ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նալչիկում անցկացուող միջազգային մրցաշարում ապրիլի 21-ին կայացան 6-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնեանը պարտութեան մատնեց Վասիլի Իւանչուկին (Ուկրաինա), իսկ Վլադիմիր Յակոբեանը` Սերգեյ Կարյակինին (Ուկրաինա): Լ.Արոնեանը 4 միաւորով կրկին գլխաւորեց մրցաշարային աղիւսակը եւ 7-րդ փուլում կմրցի Էթիեն Բաքրոյի (Ֆրանսիա) հետ: Վ.Յակոբեանը վաստակել է 3 միաւոր եւ եւս 6 մասնակիցների հետ բաժանում է 6-11-րդ տեղերը: Նրա հերթական մրցակիցը Ալեքսանդր Գրիշչուկն է (Ռուսաստան):
  -   Սպորտ