Հայաստանում ՏՏ ծառայութիւնների ծաւալն աճել է 24,2%-ով, իսկ<br /> կապի ծառայութիւններինը` նուազել 5%-ով<br />


Հայաստանում ՏՏ ծառայութիւնների ծաւալն աճել է 24,2%-ով, իսկ
կապի ծառայութիւններինը` նուազել 5%-ով

  • 16-04-2009 14:05:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի յունուար-փետրուարին Հայաստանում մատուցուել են տեղեկատուական տեխնոլոգիաների բնագաւառի 3 մլրդ 184,6 մլն դրամի (մօտ 10,41 մլն ԱՄՆ դոլար) ծառայութիւններ, որոնց ծաւալը նախորդ տարուայ նոյն ամիսների համեմատ աճել է 24,2%-ով: Այս տարուայ առաջին երկու ամիսներին մատուցուել են հետազօտութիւնների եւ մշակումների ոլորտի190,4 մլն դրամի ծառայութիւններ, որոնց ծաւալը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ նուազել է 32,3%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2009թ.-ի յունուար-փետրուարին կապի ծառայութիւններից ստացուած հասոյթն, ընթացիկ գներով, կազմել է 24 մլրդ 974 մլն դրամ, որը 2008թ. յունուար-փետրուարի նկատմամբ, համադրելի գներով, նուազել է 5%-ով: Այս տարուայ առաջին երկու ամիսներին հանրապետութիւնում արտադրուել են 524 համակարգիչներ` 2008թ.-ի նոյն ժամանակահատուածի 283-ի դիմաց, կամ` նուազումը կազմել է 54%: 2008թ.-ին կապի ոլորտում կատարուել են 301 մլն 592,2 հազ. դոլարի օտարերկրա ներդրումներ` 2007թ.-ի 261 մլն 186,2 հազ. դոլարի դիմաց: Այդ թւում, Լիբանանի կողմից 2008թ.-ին կատարուել են 39 մլն 540 հազ. դոլարի ներդրումներ` 2007թ.-ի 133 մլն 461,5 հազ. դոլարի դիմաց, Ֆրանսիայի կողմից այդ ոլորտում կատարուել են 64 մլն 738,3 հազ.դոլարի ներդրումներ (2007թ.-ին այդ երկիրը նշուած ոլորտում ներդրումներ չի կատարել), իսկ Ռուսաստանի ներդրումներն, ըստ այդ տարիների, կազմել են, համապատասխանաբար, 197 մլն 313,9 հազ. դոլար եւ 127 մլն 724,7 հազ. դոլար: Ընդհանուր առմամբ, 1988-2008թթ.-ի Հայաստանի կապի ոլորտում կատարուել են 1 մլրդ 175 մլն 35,7 հազ դոլար ներդրումներ, որոնք կազմում են այդ տարիներին կատարուված ներդրումների 24,84%-ը: Հաշւողական տեխնիկայի հետ կապուած գործունէութեան ոլորտում 2008թ.-ին կատարուել են 13 մլն 531,2 հազ. դոլարի ներդրումներ` 2007թ.-ի 10 մլն 255,4 հազ. դոլարի դիմաց: Ռուսաստանը կատարել է 0,2 հազ դոլարի ներդրումներ (2007թ.-ին այդ երկիրը նշուած ոլորոտւմ ներդրումներ չի կատարել), իսկ ԱՄՆ-ի ներդրումները 2008թ.-ին կազմել են 13 մլն 531 հազ. դոլար` 2007թ.-ի 10 մլն 255,4 դոլարի դիմաց: Ընդհանուր առմամբ, 1988-2008թթ.-ին հաշւողական տեխնիկայի հետ կապուած գործունէութեան ոլորտում կատարուել են 78 մլն 947,2 հազ. դոլար ներդրումներ, որոնք կազմում են այդ տարիներին Հայաստանում կատարուված ներդրումների ընդհանուր ծաւալի 1,67%-ը: Հետազօտութիւնների եւ մշակումների ոլորտում կատարուված 11 մլն 106,3 հազ. դոլար ներրումներից (2007թ.-ին` 7 մլն 923,6 հազ. դոլար) 5 մլն 937,4 հազ. դոլար ներդրումները կատարել է Իռլանդիան (2007թ.-ին` 3 մլն 745,4 հազ. դոլար), եւս 5 մլն 168,9 հազ. դոլարի ներդրումներ կատարել են ԱՄՆ-ը (2007թ.-ին` 4 մլն 178,2 հազ. դոլար): Ընդհանուր առմամբ, 1988-2008թթ.-ին հետազօտութիւնների եւ մշակումների ոլորտում կատարուել են 41 մլն 375,9 հազ. դոլար ներդրումներ, որոնք կազմում են այդ տարիներին կատարուված ներդրումների 0,87%-ը: 2008թ.-ին գրասենեակային սարքավորանքի եւ հավիչ տեխնիկայի արտադրութեան, ինչպէս նաեւ` ռադիոյի, հեռուստատեսութեան եւ հեռահաղորդակցության համար սարքավորանքի արտադրութեան ոլորտներում ներդրումներ չեն կատարուել (վերջինում 2007թ.-ին կատարուել են 2 մլն 597,6 մլն դոլարի ներդրումներ` Մեծ Բրիտանիայի կողմից): 1988-2008թթ.-ին գրասենեակային սարքավորանքի եւ հաշւիչ տեխնիկայի արտադրութեան ոլորտում կատարուել են 61,1 հազ. դոլարի (0%), իսկ ռադիոյի, հեռուստատեսութեան եւ հեռահաղորդակցության համար սարքավորանքի արտադրութեան ոլորտում` 14 մլն 300,3 հազ. դոլարի ներդրումներ (0,3%):
  -   Տնտեսութիւն