Հայաստանի ֆինահամակարգի հաշտարարի գրասենեակը նաեւ մարզերում<br /> կանցկացնի իրազեկման միջոցառումներ<br />


Հայաստանի ֆինահամակարգի հաշտարարի գրասենեակը նաեւ մարզերում
կանցկացնի իրազեկման միջոցառումներ

  • 15-04-2009 18:36:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենեակի (ՖՀՀԳ) աշխատանքի առաջին 2,5 ամսուայ փորձը ցոյց է տալիս, որ գրասենեակ դիմող ֆիզիկական անձինք չգիտեն իրենց իրաւունքները: Այս կարծիքն ապրիլի 15-ի ասուլիսում յայտնեց Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսեանը: Նրա խօսքերով, եղել են դէպքեր, երբ նշուած գրասենեակ են դիմել անձինք, որոնք գործատուների հետ ունեցել են աշխատանքային եւ կենսաթօշակային օրէնսդրութեան հետ կապուած խնդիրներ: Փ.Սարգսեյանի տեղեկացմամբ, ՖՀԳԳ-ն նախատեսում է նաեւ ՀՀ մարզերում անցկացնել իրազեկման միջոցառումներ, որոնց ժամանակ քաղաքացիներին կբացատրվեն ֆինանսական ծառայութիւնների սպառման ոլորտում ունեցած իրաւունքները, ՖՀՀԳ-ի գործառոյթները: Բացի այդ, ՖՀՀԳ-ն նախատեսում է ֆինանսական կազմակերպութիւնների հետ սկսել համագործակցութեան ծրագիր, որի շրջանակներում այդ կազմակերպութիւնները, կատարելով օրէնսդրութեան պահանջները, պէտք է իրենց տարածքում սպառողներին ներկայացնեն ՖՀՀԳ-ի մասին տեղեկատուական նիւթեր, ինչպէս նաեւ` սպառողների հետ պայմանագրերում ներառեն ՖՀՀԳ-ի մասին դրոյթներ: Ըստ հաշտարարի, հետեւելով օրէնսդրութեան պահանջներին` ՖՀՀԳ-ն եւ ՀՀ Կենտրոնական բանկը կնքել են համագործակցութեան մասին համաձայնագիր, որի շրջանակներում իրականացւում է ֆինանսական ծառայութիւնների սպառողների շահերին առնչուող որոշակի տեղեկատուութիւն: Նշուեց, որ ՖՀՀԳ-ն իրաւունք ունի հրապարակել այն ֆինանսական կազմակերպութեան անուանումը, որն օրէնսդրութեան տառին համապատասխան չի արձագանքել գրասենեակի հետ համագործակցութեան առաջարկին, օրինակ, չի տրամադրել պահանջված տեղեկատուութիւնը:
  -   Տնտեսութիւն