Հայաստանում այս տարի կկատարուի 172-173 հազար հա-ի գարնանացան<br />


Հայաստանում այս տարի կկատարուի 172-173 հազար հա-ի գարնանացան

  • 15-04-2009 18:36:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում այս տարի կկատարուի 172-173 հազար հա հացահատիկի եւ հատիկաընդեղենի գարնանացան, ինչը 10-11 հազար հա-ով կգերազանցի նախորդ տարուայ ցուցանիշը: Ինչպէս ապրիլի 15-ի ասուլիսում յայտնեց ՀՀ գիւղատնտեսութեան փոխնախարար Սամուէլ Գալստեանը, 34-35 հազար հա-ը կզբաղեցնեն կարտոֆիլի, 92-93 հազարը` հացահատիկի, 29,5 հազարը` բանջարաբոստանային, 12-13 հազարը` կերային, իսկ 2400 հա-ը` տեխնիկակական մշակաբոյսերի ցանքատարածությունները: Փոխնախարարը նշեց, որ ներկայումս աշխատանքներ են տարւում գյուղտնտեսվարողների միջոցով արտերկրից բարձրորակ էլիտային սերմերի, տնկանյութերի, պարարտանիւթերի ներկրման եւ մատակարարման աշխատանքների կազմակերպման ուղղութեամբ: Բացի դրանից, շուկայում այսօր առկայ են նախարարութեան համակարգում գործող «Գիւմրիի սելեկցիոն կայանում», «Երկրագործության եւ բոյսերի պաշտպանութեան գիտական կենտրոնում», ինչպէս նաեւ սերմնաբուծությամբ զբաղուող ֆերմերային տնտեսություններում աճեցրած հայրենական ծագման բարձր էլիտային դասի ցորենի եւ գարու սերմեր: Ս.Գալստեանը յայտնեց, որ սորտաթարմացման նպատակով այս տարի ներկրուել է 2900 տոննա գարու, ցորենի եւ եգիպտացորենի էլիտար սերմացուներ, որոնք սելեկցիոն կայաններում բազմացվելուց յետոյ կտրամադրուեն գիւղացիական տնտեսություններին: Փոխնախարարը տեղեկացրեց, որ հանրապետութիւնում 34 հազար հա կարտոֆիլի ցանքի համար կպահանջուի 130-136 հազար տոննա սերմացու: Նշուած քանակից 22-23 հազար տոննան այսօր պահպանւում է հանրապետութեան գիւղացիական տնտեսություններում, իսկ մնացած 110-115 հազար տոննայի նկատմամբ եղած պահանջարկը կբաւարարուի սեփական արտադրութեան, ինչպէս նաեւ մասնաւոր ձեռներեցների կողմից Հոլանդիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից ներկրուած բարձր վերարտադրութեան կարտոֆիլի տնկանյութերով: Ս.Գալստեանն յայտնեց նաեւ, որ վերջին երեք տարում սորտաթարմացման նպատակով հանրապետութիւն է ներկրւում տարեկան 2000-2300 տոննա բարձր վերարտադրութեան կարտոֆիլի սերմացու, որը սերմնաբուծական տնտեսություններում բազմացվելով ապահովում է անհրաժեշտ տնկանյութի քանակը: Փոխնախարարը նշեց, որ Հայաստանում տարեկան արտադրւում է 560-600 հազար տոննա կարտոֆիլի համախառն բերք, որը ոչ միայն բաւարարում է հանրապետութեան պահանջարկը, այլեւ արտահանւում է:
  -   Տնտեսութիւն