Կառավարութիւնը հաստատեց Գիւմրու տեխնոպարկի գործունէութեան<br /> իրականացման պետական աջակցութեան 2009թ.-ի ծրագիրը<br />


Կառավարութիւնը հաստատեց Գիւմրու տեխնոպարկի գործունէութեան
իրականացման պետական աջակցութեան 2009թ.-ի ծրագիրը

  • 09-04-2009 19:04:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան ապրիլի 9-ի նիստում հաստատուեց Գիւմրու տեխնոպարկի գործունէութեան իրականացման պետական աջակցութեան 2009թ.-ի ծրագիրը: Ինչպէս նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը, այս տարի տեխնոպարկի գործունէութեան համար պետբիւջէից նախատեսւում է տրամադրել 80 մլն դրամ: Նախարարի խօսքերով, ծրագրի իրականացումը կաւելացնի ինչպէս կառավարութեան, այնպէս էլ մասնաւոր ներդրողների վստահութիւնը: Ըստ Ն.Երիցյանի, ծրագրի շրջանակներում նախատեսւում է ձեւաւորել կառավարման թիմ, որը կաշխատի եւ' կառավարութեան, եւ' ներդրողների հետ; Բացի դրանից, նախատեսւում է ուսումնական եւ գիտահետազօտական լաբորատորիաների հիմնում: Ի դէեպ, 2008թ.-ին երկու լաբորատորիա արդէն հիմնուել են Գիւմրիի Հայաստանի ճարտարագիտական պետական համալսարանում: Յաջորդ խումբ միջոցառումները վերաբերում են գիտահետազօտական ծրագրերին, որոնք նախատեսում են դրամաշնորհներ` պետութեան եւ մասնաւոր հատուածի համաֆինանսաւորմամբ: Ն.Երիցյանի խօսքերով, 2008թ.-ին 3 նման ծրագրեր արդէն համաֆինանսավորվել են: Նախարարը յայտնեց նաեւ, որ ծրագրով նախատեսւում է հիմնել հիմնադրամ, որը հնարաւորութիւն կտայ իրականութիւն դարձնել նոր գաղափարներն ու բիզնես ծրագրերը: Ն.Երիցյանը միաժամանակ նշեց, որ հիմնադրամի միջոցներով ֆինանսական աջակցութիւն կցուցաբերուի ուսանողներին, որպէսզի նրանք կարողանան իրենց կրթութիւնը շարունակել, կամ պրակտիկան անցկացնել արտերկրում: Ըստ նախարարի, դա կիրականացուի, մասնաւորապէս, եւրոպական կամ ամերիկեան որեւէ համալսարանի հետ: Ն.Երիցյանը նշեց, որ Գիւմրու տեխնոպարկով հետաքրքրուած են Համաշխարհային եւ Ասիական բանկերը, ինչպէս նաեւ մասնաւոր որոշ ներդրողներ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը նշեց, որ ծրագրերի իրականացման ընթացքում մասնաւոր հատուածի հետ պէտք է աւելի սերտ համագործակցել: «Մեր նպատակն է տեխնոպարկում հնարաւորին չափ ներդրումներ ունենալ նաեւ մասնաւոր հատուածից»,- նշեց վարչապետը:
  -   Տնտեսութիւն