Հայաստանի կառավարութեան Օպերատիւ շտաբը յայտարարել է<br /> կառուցապատողներին վարկային երաշխիքներ տրամադրելու մրցոյթ<br />


Հայաստանի կառավարութեան Օպերատիւ շտաբը յայտարարել է
կառուցապատողներին վարկային երաշխիքներ տրամադրելու մրցոյթ

  • 09-04-2009 18:34:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան Օպերատիւ շտաբը բնակելի շէնքերի կառուցապատում իրականացնող ընկերութիւններին առաջարկում է մասնակցել կառավարութեան կողմից իրականացyող ծրագրին, համաձայն որի գրաւի դիմաց կառուցապատողներին տրամադրվելու են վարկային երաշխիքներ` կիսաւարտ բնակելի շինարարական օբյեկտներն աւարտելու նպատակով: Որպէս գրաւ ընդունվում է այլ պարտավորություններով չծանրաբեռնված անշարժ գոյքը: Տրամադրուող երաշխիքի գումարը չի գերազանցելու գրաւադրուող անշարժ գոյքի շուկայական գնի 35%-ը: Անշարժ գոյքի շուկայական գինը որոշելիս հիմք է ընդունուելու 2 անկախ գնահատող ընկերութիւնների կողմից տրուած շուկայական գների նուազագոյնը: Պետական երաշխիքը կարող է տրամադրվել մինչեւ 3 տարի ժամկէտով: Տրամադրուող երաշխիքի գումարն այլ տեսակի գրաւի դիմաց (բանկերում հաշիւների մնացորդը, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, BBB- վարկանիշից բարձր վարկանիշ ունեցող բանկերի երաշխիքը), ելնելով իրացուելիութեան աստիճանից, կարող է հասնել գրաւադրուող գոյքի շուկայական գնի մինչեւ 100%-ը: Վարկային երաշխիքը տրամադրվելու է պահանջւող վարկի միայն մայր գումարի համար: Կառուցապատողներին ներկայացւող պահանջներն են. 1. Առեւտրային բանկը պատրաստ է վարկաւորել կառուցապատողին պետական երաշխիքի առկայութեան պարագայում, ինչը հաւաստվում է առեւտրային բանկի կողմից պաշտօնական գրութեամբ: 2. Կառուցապատման ենթակայ օբյեկտի պատրաստուածութեան աստիճանը պէտք է լինի առնուազն 75%, ինչը հաւաստվում է գոյքը գնահատող ընկերութիւնների կողմից: Առաջարկուող երաշխիքների ընդհանուր գումարը կազմում է 20 մլրդ դրամ: Պահանջներին բաւարարող յայտերի հանրագումարը 20 մլրդ գումարը գերազանցելու դէպքում` նախապատւութիւնը տրվելու է այն կառուցապատողներին, որոնց շինարարական օբյեկտների աւարտման աստիճանը առաւելագոյնն է եւ որոնց կառոյցի 1 քառ.մ շուկայական արժէքը նուազագոյնն է: Կառուցապատողն օպերատիւ շտաբին պէտք է ներկայացնի` ըստ կից ներկայացւող փաստաթղթերի ամբողջական ցանկը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, Օպերապիվ շտաբն իրաւունք է վերապահում կառուցապատողների կողմից ներկայացուած տուեալները, ինչպէս նաեւ գնահատողներից ստացուած գնահատականները լրացուցիչ փորձաքննության ենթարկել: Դիմումներն ընդունվում են սկսած 2009 թուականի ապրիլի 14-ից` հետեւեալ հասցէով` Հայաստանի Հանրապետութիւն, 0010, քաղ. Երեւան, Հանրապետութեան հրապարակ, Կառավարական տուն, 1, Օպերատիւ Շտաբ: Լրացուցիչ տեղեկութիւններ (պարզաբանումներ) ստանալու համար կարող եք զանգահարել (010) 52-92-39 հեռախօսահամարով կամ նամակ ուղղել հետեւեալ էլեկտրոնային հասցէով. operativ@gov.am:
  -   Տնտեսութիւն