Գիւմրիում այս տարի 90%-ով կլուծուի անօթեւանության խնդիրը,-<br /> վստահեցնում է Շիրակի փոխմարզպետը<br />


Գիւմրիում այս տարի 90%-ով կլուծուի անօթեւանության խնդիրը,-
վստահեցնում է Շիրակի փոխմարզպետը

  • 09-04-2009 15:26:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շիրակի մարզում ընդհանուր առմամբ նախատեսւում է կառուցել 2482 բնակարաններ, այդ թւում 2300-ը Գիւմրիում: Ինչպէս ապրիլի 9-ի ասուլիսում յայտնեց Շիրակի փոխմարզպետ Սամուէլ Պետրոսեանը, նոյեմբերին Գիւմրիում նախատեսւում է շահագործման յանձնել 1320 բնակարան, եւ դրա շնորհիւ մարզկենտրոնում մօտ 90%-ով կլուծի անօթեւանության խնդիրը: Փոխմարզպետը վստահեցրեց, որ Գիւմրիում բնակարանների շինաշխատանքներն սկսուել են եւ ապրիլի 3-ի դրութեամբ մօտ 10 շէնքերի հիմքերն արդէն փորվել են: Միաժամանակ նշուեց, որ գիւղական բնակավայրերում բնակարանների շինաշխատանքները դեռեւս չեն սկսուել, ինչը պայմանաւորուած է զուտ տեխնիկական մի շարք խնդիրներով, որոնք առաջիկայում կլուծուեն: Անդրադառնալով մարզում առկայ դպոցների վթարային շենքերին, փոխմարզպետը նշեց, որ անցեալ տարի վերանորոգուել է 21 դպրոց, իսկ այս տարի նախատեսւում է վերանորոգել 38-ը:
  -   Տնտեսութիւն