Յայտնի դարձան Հայաստանի ֆուտբոլի գաւաթի խաղարկութեան
կիսաեզարափակիչի մասնակիցները
08-04-2009 18:28:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 7-8-ին կայացան
Հայաստանի ֆուտբոլի գաւաթի խաղարկութեան քառորդ եզրափակիչի
պատասխան հանդիպումները, որոնցում գրանցուեցին հետեւեալ
արդիւնքները. «Փիւնիկ» - «Կիլիկիա»` 3-0, «Գանձասար» - «Ուլիս»`
1-0, «Արարատ» - «Բանանց»` 0-1, «Շիրակ» - «Միկա»` 1-0:
Երկու հանդիպումների արդիւնքներով կիսաեզրափակիչում իրար հետ
կմրցեն «Փիւնիկ» - «Ուլիս» եւ «Բանանց» - «Միկա» զույգերը: Առաջին
հանդիպումները նշանակուած են ապրիլի 14-ին եւ 15-ին, իսկ պատասխան
խաղերը` ապրիլի 21-ին եւ 22-ին: