Հայաստանի կառավարութիւնն առաջարկում է աւիացիայի ոլորտը<br /> կարգաւորող օրենսդրութիւնը համապատասխանեցնել արդի պահանջներին<br />


Հայաստանի կառավարութիւնն առաջարկում է աւիացիայի ոլորտը
կարգաւորող օրենսդրութիւնը համապատասխանեցնել արդի պահանջներին

  • 07-04-2009 14:16:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 7-ին Հայաստանի Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Աւիացիայի մասին» գործող օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Օդանավ շահագործողների պատասխանատւութեան ապահովագրութեան նուազագոյն ծածկոյթի սահմանաչափերը սահմանելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ կառավարութեանն առընթեր Քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութեան պետ Արտյոմ Մովսեսյանի, «Աւիացիայի մասին» օրէնքում փոփոխութիւնները եւ լրացումները պայմանաւորուած են քաղաքացիական աւիացիայի բնագաւառում կատարուված ուսումնասիրությունների եւ առաջացած գործնական խնդիրների լուծման, ինչպէս նաեւ գործող օրէնքն արդի պահանջներին համապատասխանեցնելու, 1944թ.-ի Չիկագոյի կոնվենցիային եւ միջազգային քաղաքացիական աւիացիայի կազմակերրպության կողմից ընդունուած փաստաթղթերում կատարուված փոփոխութիւնները ՀՀ քաղաքացիական աւիացիայի բնագաւառում ներդնելու եւ կիրառելու անհրաժեշտութեամբ: Օրինագծով, մասնաւորապէս, սահմանւում են վտանգաւոր համարւող բեռների օդային փոխադրման եւ վտանգաւոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպութիւնների եւ վտանգաւոր բեռների օդային փոխադրումը սպասարկող կազմակերպութիւնների թույլտվության կարգերը: «Օդանավ շահագործողների պատասխանատւութեան ապահովագրութեան նուազագոյն ծածկոյթի սահմանաչափերը սահմանելու մասին» օրինագծով Մոնրեալի կոնվենցիայի դրոյթների համաձայն կարգաւորւում են աւիացիոն պատահարների եւ միջադէպերի դէպքերում ուղեւորների ուղեբեռների, օդանաւի անձնակազմերի եւ երրորդ անձանց պատճառուած վնասների փոխհատուցման սահմանաչափերը, որոնց մեծություններն ընդունուած են նաեւ Եւրոմիութեան անդամ երկրների կողմից: Ըստ Ա.Մովսեսյանի, մինչ այժմ օդանավ շահագործողների պատասխանատւութեան սահմանաչափերը ՀՀ-ում սահմանուած են եղել 1929թ.-ի Վարշավայի կոնվենցիայով, որոնք ԵՄ-ի մի շարք երկրներում չեն կիրառւում:
  -   Տնտեսութիւն