Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հաւաքականը Եւրոպայի<br /> առաջնութեանը կմասնակցի նոր կազմով<br />


Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հաւաքականը Եւրոպայի
առաջնութեանը կմասնակցի նոր կազմով

  • 03-04-2009 19:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 5-12-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կանցկացուի ծանրամարտի Եւրոպայի առաջնութիւնը: Հայաստանի մարզական պատիւը մրցումներում կպաշտպանեն Գեւորգ Կակոյեանը (69 կգ, Վեդի), Առաքել Միրզոեանը (69 կգ, Բաղրամեան), Արամ Անդրիկեանը (85 կգ, Սեւան), Գեւորիկ Պողոսեանը (85 կգ, Սամաղար), Արթուր Բաբայեանը (105 կգ, Վանաձոր) եւ գերծանր քաշային Ռուբէն Ալեքսանեանը (Արարատ): Կանանց մրցաշարում հանդէս կգան Մելինէ Դալուզեանը (63 կգ, Գիւմրի), Նազիկ Աւդալեանը (69 կգ, Գիւմրի) եւ Հռիփսիմէ Խուրշուդեանը (75 կգ, Քասախ):
  -   Սպորտ