«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» բորսայում մարտի 30-ից ապրիլի 3-ին<br /> իրականացուել է տնդամենը 100 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք<br />


«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» բորսայում մարտի 30-ից ապրիլի 3-ին
իրականացուել է տնդամենը 100 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

  • 03-04-2009 19:05:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի մարտի 30-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատուածում Հայաստանի արտարժոյթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնուել է 48 մլն 533 հազ. 36 ԱՄՆ դոլար` 368,38 դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառուել` 44 մլն 474 հազ. 460 ԱՄՆ դոլար` 371,08 դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 18 մլն 400 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 365,91 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» ԲԲԸ բորսայում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 100 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 371 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Մարտի 23-29-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 6,1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերի ծաւալը` 12,8 մլն ԱՄՆ դոլար: Համեմատութեան համար նշենք, որ մարտի 23-27-ին Հայաստանի արտարժոյթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնուել է 42 մլն 906 հազ. 76 ԱՄՆ դոլար` 368,75 դրամ 1 ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառուել` 42 մլն 439 հազ. 615 ԱՄՆ դոլար` 372,6 դրամ 1 ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 56 մլն 30 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 367,16 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» բորսայում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 5 մլն 300 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 366,55 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Մարտի 16-22-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 8,1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերի ծաւալը` 10 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն