Հայաստանում 2009թ.-ի առաջին եռամսյակում արձանագրուել է<br /> ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման 2 321 դէպք<br />


Հայաստանում 2009թ.-ի առաջին եռամսյակում արձանագրուել է
ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման 2 321 դէպք

  • 03-04-2009 18:28:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Պետական եկամուտների կոմիտէն ընթացիկ տարուայ առաջին երեք ամիսներին արձանագրել է ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման 2 321 դէպք, այդ թւում 1 174-ը` Երեւանում, իսկ 1 147-ը` հանրապետութեան տարբեր մարզերում: Նշուած խախտումներով ընդհանուր առմամբ առաջադրուել է շուրջ 192 մլն 625 հազար դրամի տուգանք, այդ թւում Երեւանում` 108 մլն 175 հազար, մարզերում` 84,45 մլն դրամ: Երկրորդ եւ աւելի անգամ խախտումներ թոյլ տուած 261 տնտեսվարող սուբյեկտներից 246-ի նկատմամբ բացի տուգանքից կիրառուել է գործունէութեան կասեցում 5 եւ 10 օրով: Ըստ կոմիտէի Հարկային ծառայութեան տարածած հաղորդագրութեան, խախտումների մեծ մասն արձանագրուել է մանրածախ առեւտրի, հանրային սպասարկման, աւտոսպասարկման եւ բենզալցման կէտերում:
  -   Տնտեսութիւն