Հայաստանում տնտեսական բաղադրեալ ինդեքսները 2009թ.-ի 1-ին<br /> եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ հիմնականում նուազել են<br />


Հայաստանում տնտեսական բաղադրեալ ինդեքսները 2009թ.-ի 1-ին
եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ հիմնականում նուազել են

  • 01-04-2009 17:45:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի, Հայաստանում 2009թ.-ի առաջին եռամսյակում բաղադրեալ տնտեսական ինդեքսներից գործարար միջավայրի ինդեքսը կազմել է 33,5` նախորդ եռամսյակի 41,5-ի դիմաց, տնտեսական ակտիւութեան ինդեքսը` 48,1` նախորդ եռամսյակի 40,7-ի դիմաց, իսկ սպառողների վստահութեան ինդեքսը` 45,3` նախորդ եռամսյակի 48,7-ի դիմաց: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԿԲ-ի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնից, 2009թ.-ի առաջին եռամսյակի գործարար միջավայրի ինդեքսը նախորդ եռամսյակի նկատմամբ կազմել է 80,9%, իսկ 2007թ.-ի նոյն եռամսյակի նկատմամբ` 66,4%, տնտնեսական ակտիւութեան ինդեքսը կազմել է, համապատասխանաբար, 118,2% եւ 73,3%, իսկ սպառողների վստահութեան ինդեքսը, 93,1% եւ 84,7%: Նշենք, որ այս ինդեքսների հաշուարկման համար ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպութիւնների եւ տնային տնտեսութիւնների եռամսյակային հարցումները ՀՀ ԿԲ-ն իրականացնում է 2005թ.-ի սկզբից: Հարցումների նպատակն է գնահատել ներկայ տնտեսական վիճակի փոփոխութիւնը նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ, գնահատել հետազոտւող սուբյեկտների տնտեսական սպասումները, հարցումների արդիւնքների հիման վրայ հաշուարկել բաղադրեալ տնտեսական ինդեքսները: 2009թ.-ի առաջին եռամսյակում ընտրանքային սկզբունքով հետազօտուել են արդիւնաբերութեան, շինարարութեան եւ ծառայութիւնների ոլորտների 832 կազմակերպութիւններ: Հարցման են ենթարկուել նաեւ 1860 տնային տնտեսութիւններ Երեւան քաղաքում եւ ՀՀ բոլոր մարզերում: Հարցումներն իրականացուել են ինտերնետի, հեռախօսակապի, նամակների եւ հեռապատճենի միջոցով: Հարցումների արդիւնքների հիման վրայ հաշուարկուել են գործարար միջավայրի, տնտեսական ակտիւութեան եւ սպառողների վստահութեան ինդեքսները: Գործարար միջավայրի ինդեքսը հաշուարկւում է ռիսկերի եւ ընդհանուր տնտեսական վիճակի փոփոխութիւնների վերաբերեալ կազմակերպութիւնների գնահատականների միջինացման միջոցով, տնտեսական ակտիւութեան ինդեքսը` արտադրութեան ծաւալների, արտադրանքի կամ ծառայութիւնների նկատմամբ պահանջարկի եւ պաշարների վերաբերեալ կազմակերպութիւնների սպասումների միջինացման միջոցով: Սպառողների վստահութեան ինդեքսը ստացւում է ընթացիկ պայմանների ինդեքսի (նախորդ եռամսյակի համեմատ խոշոր գնումներ կատարելու, եկամուտների փոփոխութեան եւ ներկայ տնտեսական պայմանների վերաբերեալ գնահատականների միջին) եւ ապագայ պայմանների ինդեքսի (գալիք եռամսյակում գնումներ կատարելու, եկամուտների եւ զբաղվածության փոփոխութեան սպասումների միջին) միջինացմամբ: Նախորդ տարուայ նոյն եռամսյակի նկատմամբ հաշուարկուած ինդեքսները տնտեսութեան փաստացի միտումներն առաւել ստոյգ են բացատրում, քանի որ բացառւում է սեզոնային տատանումների գործօնը: Ինդեքսների հաշուարկման համար տրուող հարցերը կրում են որակական բնոյթ եւ ունեն պատասխանների հետեւեալ տարբերակները` «աճ», «անփոփոխ մակարդակ», «նուազում»: Պատասխանների հիման վրայ հաշուարկւում է իւրաքանչիւր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետեւ դրական պատասխանների տեսակակար կշռին գումարւում է չէզոք պատասխանների կշռի կէսը` ինչով ստացւում են պատասխանների հաշուեկշիռները: Հաշուեկշիռները տատանւում են 0-100 միջակայքում: Հաշուէկշռի 0 արժէքը խոսում է այն մասին, որ բոլոր հարցուողները նշել են նուազում, 100 արժէքը` աճ, իսկ 50 արժէքը` կայուն վիճակ (աճ եւ նուազում ակնկալող հարցուողների քանակը հաւասար է): Որպէս կայուն մակարդակ ընդունուել է հաշուէկշռի տատանումը 45-ից մինչեւ 55-ը: Պատասխանների հաշուեկշիռները հարաբերելով բազիսային ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշին` ստացւում են վերջնական ինդեքսները:
  -   Տնտեսութիւն