Երեւանում կանցկացուի «Տարածաշրջանային համագործակցութեան<br /> խթանում տեղեկատուական տեխնոլոգիաների միջոցով» խորագրով համաժողովը<br />


Երեւանում կանցկացուի «Տարածաշրջանային համագործակցութեան
խթանում տեղեկատուական տեխնոլոգիաների միջոցով» խորագրով համաժողովը

  • 01-04-2009 16:22:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 2-ին Երեւանում աշխատանքը կսկսի «Տարածաշրջանային համագործակցութեան խթանում տեղեկատուական տեխնոլոգիաների միջոցով» խորագրով համաժողովը: Այն կազմակերպւում է Սեւծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութիւնում (BSEC) Հայաստանի նախագահութեան շրջանակներում: Համաժողովի հիմնական նպատակն է ընդլայնել առկայ համագործակցութիւնը եւ նոր կապեր հաստատել մասնակից երկրների ՏՀՏ ոլորտների ներկայացուցիչների միջեւ, խթանել ինովացիոն ոլորտը եւ առկայ տեխնոլոգիական առաջընթացը: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Էկոնոմիկայի, Արտաքին գործերի նախարարութիւնները եւ «Ձեռնարկութիւնների ինկուբատոր» հիմնադրամը: Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, համաժողովին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Թուրքիայի տեղեկատուական եւ հեռահաղորդակցության (ՏՀՏ) ոլորտի ներկայացուցիչներ:
  -   Տնտեսութիւն