Սփիւռքահայ երգիչ Վաննօ Թադեոն Հայաստանում հանդէս կգայ Հայոց<br /> ցեղասպանութեան 94-ամեակին նուիրուած համերգային ծրագրով<br />


Սփիւռքահայ երգիչ Վաննօ Թադեոն Հայաստանում հանդէս կգայ Հայոց
ցեղասպանութեան 94-ամեակին նուիրուած համերգային ծրագրով

  • 31-03-2009 18:34:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սփիւռքահայ օպերայի երգիչ Վաննօ Թադեոն` Վահրամ Թադեւոսեանը, մայիսին Հայաստանում հանդէս կգայ համերգային ծրագրով, որը նուիրուած կլինի Հայոց Ցեղասպանութեան 94-ամեակին: Ինչպէս մարտի 31-ի ասուլիսում նշեց Վ.Թադեոն, համերգի ընթացքում կհնչեն ինչպէս հայ, այնպէս էլ այլագզի երգահանների ստեղծագործութիւններ: Երգիչը հայ կոմպոզիտորներից կկատարի, մասնաւորապէս, Կոմիտասի, Մակար Եկմալեանի ստեղծագործությունները: Նշուեց նաեւ, որ Վ.Թադեոն համերգներով հանդէս կգայ նաեւ Վանաձորում, Մեղրիում, Գորիսում եւ Արցախում: Երգչի պրոդիւսեր Սամուէլ Սարգսեյանի գնահատմամբ, Վ.Թադեւոսեանը այն եզակի երգիչներից է, ով աշխարհում անաղարտ ներկայացնում է հայկական երաժշտութիւնը: Անդրադառնալով օպերային արուեստի ներկայիս խնդիրներին, Ս.Սարգսեանը նշեց, որ աշխարհում, առաւել եւս Հայաստանում դասական արուեստը անկում է ապրում: Սակայն, ըստ նրա, ժամանակն է, որ մարդիկ լուրջ դասական երաժշտությունով լցնեն իրենց հոգեկան դատարկութիւնը:
  -   Մշակոյթ