«Ռուսական երկաթուղիներ» ընկերութեանը պէտք է օգնել եւ<br /> վերահսկել,- գտնում է ՀՀ ԱԺ պատգամաւոր Վլադիմիր Բադալեանը<br />


«Ռուսական երկաթուղիներ» ընկերութեանը պէտք է օգնել եւ
վերահսկել,- գտնում է ՀՀ ԱԺ պատգամաւոր Վլադիմիր Բադալեանը

  • 31-03-2009 18:18:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ Ռուսաստանի օրէնսդիր մարմինները համատեղ կվերահսկեն «Ռուսաստանեան երկաթուղիներ» ընկերութեանը կոնցեսիոն կառավարմանը յանձնուած հայկական երկաթուղու շահագործումը: Այս մասին մարտի 31-ի ասուլիսում յայտարարեց հայ-ռուսական միջխորհրդարանական յանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Բադալեանը: Նա նշեց, որ այդ հարցը քննարկուել է մարտի 25-28-ին Մոսկուայում կայացած միջխորհրդարանական յանձնաժողովի 16-րդ նիստում: Որոշուել է նաեւ նշուած հարցի կապակցութեամբ լսումներ կազմակերպել ՀՀ Ազգային Ժողովում, որոնց կրհավիրվի նաեւ «Ռուսաստանեան երկաթուղիներ» ընկերութեան ղեկավարութիւնը: Վ.Բադալեանի խօսքերով, թէեւ ընթացիկ տարուայ առաջին եռամսյակն աւարտւում է, սակայն ընկերութիւնը հայկական երկաթուղու զարգացման համար ոչ մի ռուբլի չի ներդրել: Անդադառնալով երկաթուղով փոխադրումների սակագների կտրուկ աճին, պատգամաւորը նշեց, որ երթեւեկության արագութիւնը շարունակում է շատ ցածր մնալ երկաթուղու մաշուածութեան պատճառով, քանի որ երկաթգծի շատ հատուածներ վերանորոգման կարիք ունեն: Ըստ Վ.Բադալեանի, տրանսպորտի խնդիրներին նուիրուած կլինի նաեւ աշնանը Երեւանում կայանալիք հայ-ռուսական միջխորհրդարանական յանձնաժողովի նիստը: Պատգամաւորի խօսքերով, հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման յանձնելով դրա խնդիրները չեն լուծուի. անհրաժեշտ է ռուսաստանեան ընկերութեանը «օգնել եւ վերահսկել»:
  -   Տնտեսութիւն