ՀԲ-ի կողմից Հայաստանում իրականացyող ծրագրերը կօգնեն<br /> յաղթահարելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական<br /> հետեւանքները<br />


ՀԲ-ի կողմից Հայաստանում իրականացyող ծրագրերը կօգնեն
յաղթահարելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական
հետեւանքները

  • 24-03-2009 21:26:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեյանի եւ Համաշխարհային բանկի` հոլանդական խմբում նաեւ Հայաստանը ներկայացնող, գործադիր տնօրէն Ռուդոլֆ Յան Թրեֆերսի մարտի 24-ի հանդիպմանը քննարկուել են ներկայիս համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում ՀԲ-ի հետ Հայաստանի յետագայ համագործակցութեան հնարաւորութիւններն ու հեռանկարները: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, Տ.Սարգսեանը հոյս է յայտնել, որ այսուհետ եւս ՀԲ-ի կողմից իրականացyող ծրագրերը, որոնք հիմնականում ուղղուելու են փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան զարգացմանը, սոցիալական հիմնախնդիրների լուծմանը, կօգնեն յաղթահարելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները: Վարչապետն ընդգծել է, որ ճգնաժամը մի կողմից նաեւ նոր հնարաւորութիւններ է ստեղծում, որից պէտք է օգտուել` աւելի եռանդուն իրականացնելու բարեփոխումները, հաւաքագրելու ներքին կարողութիւնները, բացայայտելու մրցունակ ոլորտները: Ըստ նրա, Հայաստանում տեխնոլոգիաների, գիւղատնտեսութեան, քիմիական, հանքահումքային եւ այլ ոլորտներում աճի որոշակի ներուժ կայ, որը նաեւ ՀԲ-ի աջակցութեամբ հնարաւոր է արդիւնաւէտօրէն զարգացնել:
  -   Տնտեսութիւն