«Կլիմայի փոփոխութիւն եւ ցածր ածխածնային տեխնոլոգիաներ»<br /> սեմինարի շրջանակներում ներկայացուեցին հայկական «Բարվա»<br /> ընկերութեան տեխնոլոգիաները<br />


«Կլիմայի փոփոխութիւն եւ ցածր ածխածնային տեխնոլոգիաներ»
սեմինարի շրջանակներում ներկայացուեցին հայկական «Բարվա»
ընկերութեան տեխնոլոգիաները

  • 21-03-2009 20:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆոտովոլտայիկ տեխնոլոգիաների զարգացման շնորհիւ շուտով արեւի ճառագայթի էներգիան էլեկտրականի փոխակերպող էլեկտրակայնների արտադրած էլեկտկրաէներգիայի 1 վատի արժէքը կարող է հասնել մինչեւ 2 ԱՄՆ դոլար եւ աւելի ցածր մակարդակի: Էլեկտրաէնեգիայի ներկայումս օգտագործվող ամենաէժան վերականգնուող էներգիայի աղբիւրը հիդրոէլեկտրակայաններն են, սակայն դրանք ունեն ռեսուրսային սահմանափակումներ, իսկ արեւի էներգիան գրեթէ անսահմանափակ է. Հայաստանի պարագայում մի քանի հեկտար տարածքով կուտակիչ մոդուլների հիման վրայ էլեկտրակայանների գործարկումը բաւարար կլինի ամբողջ երկրի ազգաբնակչութեանը եւ տնտեսութեան էլեկտրաէնեգիայի պահանջարկի մեծ մասը ծածկելու համար: Այս մասին մարտի 21-ին յայտնեց «Վիասֆեր Տեխնոպարկ»-ի գլխաւոր տնօրէն Արամ Վարդանեանը` տեխնոպարկում անցկացուած «Կլիմայի փոփոխութիւն եւ ցածր ածխածնային տեխնոլոգիաներ» թեմայով երրրորդ սեմինարի ժամանակ: Սեմինարների կազմակերպիչններն են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեպանությունը եւ նշուած տեխնոպարկում գործող «Տրանզիստոր Պլիւս» ընկերութիւնը: Սեմինարի ժամանակ ցուցադրվեց ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ եւ բնապահպանութեան ոլորտի գործիչ Ալ Գորի «Անցանկալի ճշմարտութիւն կամ գլոբալ տաքացում» հայերէն թարգմանված գիտահանրամատչելի կինոնկարը: Այնուհետեւ միջոցառման մասնակիցներն ուղեւորուեցին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաք, որտեղ տեղակայուած է «Տրանզիստոր Պլիւս»-ի գործընկեր «Բարվա» ընկերութիւնը: Այնտեղ ներկայացուեցին ընկերութեան կողմից մշակւող տեխնոլոգիաները` «Զենիթ» հակակարկտային կայանը եւ արեւային կայաներրի կուտակիչ մոդուլների հաւաքման արտադրամասը: «Տրանզիստոր Պլիւս»-ի տնօրէն Գագիկ Այվազեանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց, որ 15 աշխատող ունեցող «Բարվա»-ի կառուցած հակակարկտային կայանները մօտ 1,5 անգամ էժան են մինչ դրանց շահագործումը Հայաստան ներմուծուած 30 արգենտինեան նմանատիպ կայաններից: «Բարվա»-ի մասնագէտներն ընկերութեան աշխատանքի 2 տարուայ ընթացքում 6-ական հակակարկտային կայան են տեղակայել Շիրակի, եւ Արմաւիրի մարզերում: 2009թ.-ին նախատեսւում է Հայաստանում տեղակայել 20 «Զենիթ» կայաններ: Գ.Այվազեանի տուեալներով, վերջնական փուլում են Վրաստան հակակարկտային կայանների արտահանման շուրջ բանակցութիւնները, դրանց նկատմամբ հետաքրքություն է ցուցաբերվել նաեւ Իրանի եւ Սիրիայի կողմից: Վերջինիս հետաքրքրում է «Զենիթ»-ի անձրեւաբեր հատկութիւնը: (Կայանի աշխատանքի հիմքում դրուած է հեղուկ ացետիլենի պայթիւնից առաջացած մօտ 5 տոննա ուժգնութեամբ ակուստիկ հարուածային ալիքի գեներացումը: Ալիքը կարող է հասնել մինչեւ մթնոլորտի 10-11 կմ բարձրութեան վրայ գտնուող շերտերը: Հարուածային ալիքի ներսում ճնշումը հասնում է 1 000 մթնոլորտի, իսկ ջերմութիւնը` մինչեւ 2 000 աստիճան ըստ Ցելսիուսի: Ալիքը տարածւում է 1 000-1 500 մ/վրկ արագութեամբ եւ մօտ 1կմ շառաւղով հալեցնում է սառույցի բյուրեղները, որոնք, խոշորանալով, պէտք է դառնային կարկուտ): Գ.Այվազեանը յայտնեց, որ «Բարվա»-ում նախատեսւում է մոնտաժել եւ ընկերութեան տարածքում տեղակայել 10 կիլովատ հզորութեան արեւային փորձնական էլեկտրակայան, որի հիմքն արդէն տեղակայուած է: Նշուեց նաեւ, որ «Տրանզիստոր Պլիւս» ընկերութիւնը նախատեսում է առաջիկայ մի քանի ամսուայ ընթացքում սկսել Հայաստանում առաջին, 100 կիլովատ հզորութեամբ արեւային էլեկտրակայանի կառուցումը` Երեւանի «Մարս» գործարանի մօտ գտնուող բարձրավոլտ բաշխիչ ենթակայանի հարեւանութեամբ, ինչը կհեշտացնի արեւային կայանի արտադրած էլեկտրաեներգիայի մուտքը ցանց: Գ.Այվազեանը նաեւ յաւելեց, որ «Բարվա»-ն ունի ընդլայնվելու հեռանկարներ: Այնտեղ իրականացնում են նաեւ սարքաշինության ոլորտի աշխատանքներ:
  -   Տնտեսութիւն