Արտարժոյթի նկատմամբ ազգային արժոյթի փոխարժեքը պէտք է<br /> ձեւաւորուվի շուկայական, եւ այլ թէ ծաւալուն կարգաւորման»<br /> ուղիով,-գտնում է «Յունիաստրում Բանկ»-ի նախագահը<br />


Արտարժոյթի նկատմամբ ազգային արժոյթի փոխարժեքը պէտք է
ձեւաւորուվի շուկայական, եւ այլ թէ ծաւալուն կարգաւորման»
ուղիով,-գտնում է «Յունիաստրում Բանկ»-ի նախագահը

  • 19-03-2009 23:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արտարժոյթի նկատմամբ ազգային արժոյթի փոխարժեքը պէտք է ձեւաւորուվի շուկայական, այլ ոչ թէ ծաւալուն կարգաւորման ուղիով: Այս կարծիքը յայտնեց «Յունիինվեստ» ընկերութեան տնօրէն, հայկական «Յունիբանկ»-ի խորհրդի նախագահ եւ բանկի հիմնադիր ռուսաստանեան «Յունիաստրում Բանկ»-ի նախագահ Գագիկ Զաքարյանը: Մեկնաբանելով ՀՀ դրամավարկային իշխանութիւնների գործողութիւնները մինչ «լողացող փոխարժէք»-ի քաղաքականությանն անցնելը եւ դրանից յետոյ` նա նաեւ կարծիք յայտնեց, թէ հնարաւոր է, որ «դա պէտք էր աւելի շուտ անել, բայց, ամէն դէպքում, պէտք է լինեն փոխարժէքի ձեւաւորման շուկայական պայմաններ»: Գ.Զաքարյանի գնահատմամբ, ներկայումս ՀՀ ԿԲ-ի կողմից փոխարժէքի ձեւաւորման ոլորտում գործողութիւնները ճիշտ են իրականացւում: «Մենք գիտենք, թէ ինչպիսին է Հայաստանի վճարային հաշուէկշիռը, եւ կարծում ենք, որ ներկայումս արտարժոյթի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը կշռուած է եւ համապատասխանում է այն ֆինանսական հոսքերին, որոնք մտնում են Հայաստան եւ դուրս գալիս երկրից»:
  -   Տնտեսութիւն