«Ամիրեան Պլազա»-ի շինարարութիւնը կաւարտուի մօտ երկու տարի<br /> յետոյ<br />


«Ամիրեան Պլազա»-ի շինարարութիւնը կաւարտուի մօտ երկու տարի
յետոյ

  • 19-03-2009 21:49:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ամիրեան Պլազա» բիզնես-մշակոյթային կենտրոնի շինարարութեան նախագծով ներդրուել է աւելի քան 15 մլն դոլար, իսկ ընդհանուր ներդրումների ծաւալը կկազմի մօտ 30 մլն դոլար. աւարտուել է ընդհանուր աշխատանքների 35%-ը, եւ ընդհանուր շինարարկան աշխատանքների աւելի քան 50%-ը: Այս մասին մարտի 19-ի ասուլիսում յայտնեց կառուցապատող «Յունիինվեստ» ընկերութեան տնօրէն, հայկական «Յունիբանկ»-ի խորհրդի նախագահ եւ բանկի հիմնադիր ռուսաստանեան «Յունիաստրում Բանկ»-ի նախագահ Գագիկ Զաքարյանը: Ըստ նրա, բանակցութիւններ են տարւում նախագծի իրականացմանը մարքեթինգի, դիզայնի եւ նախագծերի կառավարման ոլորտների արեւմտյան մասնագէտների ներգրաւման ուղղութեամբ: Գ.Զաքարյանի խօսքերով, «Ամիրեան Պլազա»-ն կունենայ երկու մասնաշենք, «հետաքրքիր ճարտարապետական լուծումներ, 1 200 քառ. մ մակերեսով ատրիում (ներքին ձմեռային այգի), ինչպիսին Երեւանում դեռ չկայ»: Կենտրոնում կգործի Ավ.Իսահակեանի անվ. գրադարանը, կլինեն առեւտրային եւ օֆիսային տարածքներ, տարբեր ազգերի խոհանոցներով ռեստորաններ, հիւրանոց, ֆիտնես-կենտրոն եւ լողաւազան: Նշուեց, որ «Ամիրեան Պլազա»-ի երեք տարի առաջ սկսուած շինարարութիւնը նախատեսւում է աւարտել մօտ երկու տարի յետոյ:
  -   Տնտեսութիւն