2009թ.-ի երկրորդ կէսին կսկսի գործել «Մայքրոսոֆթ»-ի հայերէն<br /> կայքը<br />


2009թ.-ի երկրորդ կէսին կսկսի գործել «Մայքրոսոֆթ»-ի հայերէն
կայքը

  • 18-03-2009 20:46:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի երկրորդ կէսին կսկսի գործել «Մայքրոսոֆթ»-ի հայերէն վեբ-կայքը: Այս մասին մարտի 18-ի ասուլիսում յայտնեց ընկերութեան հայկական մասնաճիւղ «Մայքրոսոֆթ Ար Էյ» (Microsoft RA) ընկերութեան տնօրէն Գրիգոր Բարսեղեանը: Նրա խօսքերով, նախատեսւում է, որ կայքը կունենայ microsoft.com/am հասցէն, որտեղ վերահսցեագրվելու են նաեւ microsoft.am-ով որոնումները: «Հայերէն կայքի կարիքը մենք շատ ենք զգում, եւ, կարծում եմ, որ մասնագիտական եւ այլ շրջանակներում այդ կարիքը եւս կայ»,-ասաց Գ.Բարսեղեանը: Նա նաեւ յայտնեց, որ «Մայքրոսոֆթ»-ը 2009թ.-ի երկրորդ կէսին թողարկելու է իր նոր` «Windows 7» գործառնական համակարգը, որը պաշտօնապէս կներկայացուի նաեւ Հայաստանում: Գ.Բարսեղեանը կարծիք յայտնեց, որ «Windows 7»-ի հայերէն տեղայնացումը կիրականացուի շատ աւելի արագ, քան «Windows Vista» եւ «Windows XP» գործառնական համակարգերինը:
  -   Տնտեսութիւն