Հայաստանում կկայանայ Վաչէ Շարաֆյանի «Vi-O-La»-ի պրեմիերան
11-03-2009 16:06:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 14-ին Արամ Խաչատրեանի
տուն-թանգարանում տեղի կունենայ ալտահար Մաքսիմ Նովիկովի
մենահամերգը, որի ընթացքում առաջին անգամ կհնչի հայ կոմպոզիտոր
Վաչէ Շարաֆյանի երեք մասից բաղկացած «Vi-O-La» ստեղծագործութիւնը:
Ալտահարը կկատարի նաեւ Բախի եւ Մաքս Ռեգերի ստեղծագործությունները:
Ինչպէս մարտի 11-ի ասուլիսում նշեց Մ.Նովիկովը, առաջին անգամն
է, որ Վ.Շարաֆյանի ստեղծագործութեան պրեմիերան կայանում է
Հայաստանում: «Շարաֆյանին ամբողջ աշխարհում են գնահատել, սակայն
Հայաստանում նրան, ցավոք, քչերն են ճանաչում»,- ասաց նա:
Մ.Նովիկովը համոզուած է, որ «Vi-O-La» ստեղծագործութիւնը կարժանանա
երեւանեան հանդիսատեսի ջերմ ընդունելութեանը:
Նշուեց նաեւ, որ ալտահարը համերգներով հանդէս կգայ նաեւ
Վանաձորում եւ Չարենցաւանում: