Հայաստանի առաջնութեան արդիւնքներով կազմաւորուել է<br /> բռնցքամարտի պատանեկան հաւաքականը <br />


Հայաստանի առաջնութեան արդիւնքներով կազմաւորուել է
բռնցքամարտի պատանեկան հաւաքականը

  • 09-03-2009 17:54:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 3-8-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում կայացաւ սիրողական բռնցքամարտի Հայաստանի պատանեկան առաջնութիւնը, որին 13 քաշային կարգերում մասնակցեցին 153 պատանի մարզիկներ հանրապետութեան գրեթէ բոլոր մարզերից: Ըստ քաշային կարգերի չեմպիոնի տիտղոսը նուաճեցին Կորիւն Սողոմոնեանը (46 կգ, Երեւան, «Դինամո», ԵՕՀՊՔ), Յարութիւն Մաղաքեանը (48 կգ, Շիրակ), Զաւէն Այվազեանը (50 կգ, Լոռի) Անդրանիկ Հլոյանը (52 կգ, Շիրակ), Ջոնիկ Տոնոյանը (54 կգ, Շիրակ), Արայիկ Յարութիւնեյանը (57 կգ, Լոռի), Արսէն Հայրապետեանը (60 կգ, Երեւան, «Դինամո»), Յարութիւն Սարիբեկեանը (63 կգ, Կոտայք), Գարիկ Թովմասեանը (66 կգ, Երեւան, «Դինամո», ԵՕՀՊՔ), Միսակ Մարտիրոսեանը (70 կգ, Լոռի), Սամուէլ Ոսկանեանը (75 կգ, Երեւան, ԵՕՀՊՔ), Ալեքսան Նազանյանը (80 կգ, Երեւան) եւ Վախթանգ Մկրտչեանը (80+ կգ, Երեւան): Լաւագոյն տեխնիկատակտիկական պատրաստուածութեան գաւաթին արժանացավ Ջ.Տոնոյանը, իսկ յաղթանակի ձգտումի համար յատուկ մրցանակի` Կ.Սողոմոնեանը: Առաջնութեան արդիւնքների հիման վրայ կազմաւորուել է բռնցքամարտի ՀՀ պատանեկան հաւաքականը` ընդհանուր թւով 32 մարզիկ: Հայաստանի չեմպիոններից բացի հաւաքականը համալրուել է առաջնութեան մասնակցած լաւագոյն մարզիկներով: Հենց այս կազմով էլ հաւաքականը կներկայանայ մայիսի 23-30-ին Երեւանում անցկացուելիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնութեանը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի Մամուլի կենտրոնից, մօտ 10 օրից պատանի բռնցքամարտիկները Աբովեան քաղաքում կանցկացնեն ուսումնամարզական հաւաք:
  -   Սպորտ