Հայաստանի ֆինանսների փոխնախարարը համոզուած է, որ դոլարի<br /> փոխարժէքի նոր թռիչք չի սպասւում<br />


Հայաստանի ֆինանսների փոխնախարարը համոզուած է, որ դոլարի
փոխարժէքի նոր թռիչք չի սպասւում

  • 09-03-2009 17:54:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Դրամի այսօրուայ փոխարժեքը տնտեսապես հիմնաւորուած է եւ չեմ կարծում, որ դոլարի նոր թռիչք լինի: Դա ուղղակի տնտեսագիտորեն արդարացուած չէ»,- մարտի 9-ի բանավէճում յայտարարեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վարդան Արամեանը: Տնտեսագէտ Թաթուլ Մանասերեանի խօսքերով, պետութիւնը բաւական ռեսուրսներ ունի իրավիճակը վերահսկելու համար: «Ճգնաժամը, իմ համոզմամբ, ոչ միայն ֆինանսական ճգնաժամ է, այլ համակարգային ճգնաժամ, որից երկրները դուրս են գալու նոր մոդելներ ձեւավորած: Այդ նոր մոդելների դէպքում արժոյթները չեն կարող իրենք իրենց «լողալ» կամ «չլողալ», այսինքն` կառավարութիւնները կմիջամտեն դրան»,- ասաց Թ.Մանասերեանը: Իսկ ՀՀ ԱԺ «ՀՅԴ» խմբակցութեան անդամ Արծուիկ Մինասեանի կարծիքով, որեւէ մէկը չի կարող յստակ կանխատեսել, թէ ինչ փոփոխութիւններ կլինեն դոլարի հետ:
  -   Տնտեսութիւն