Վազգէն Սարգսեյանի ծննդեան 50-ամեակի առթիւ անցկացուեցին<br /> մարզական միջոցառումներ<br />


Վազգէն Սարգսեյանի ծննդեան 50-ամեակի առթիւ անցկացուեցին
մարզական միջոցառումներ

  • 05-03-2009 16:42:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սպարապետ Վազգէն Սարգսեյանի 50-ամեակի կապակցութեամբ մարզական միջոցառումներ անցկացուեցին Երեւանում: Մարտի 5-ին արցախեան ազատամարտում զոհուած Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանաւարտների յիշատակը հավերժացնող կոթողին ծաղկեպսակ դրեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողությունը: Նոյն բուհն է 1979 թուականին աւարտել Վազգէն Սարգսեանը` ստանալով ֆուտբոլի մարզիչ-մանկավարժի որակաւորում: Սպարապետի յիշատակը հավերժացրին նաեւ ծանրամարտի եւ ֆուտբոլի հանրապետական պատանեկան մրցաշարերի մասնակիցները:
  -   Սպորտ