Հայաստանի սպառողական շուկան արձագանքում է արտարժութային<br /> շուկայի կտրուկ տատանմանը<br />


Հայաստանի սպառողական շուկան արձագանքում է արտարժութային
շուկայի կտրուկ տատանմանը

  • 03-03-2009 17:58:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ ՀՀ ԿԲ հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, մարտի 3-ին Հայաստանի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» ԲԲԸ բորսայում իրականացուել է 3 մլն 420 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 372,11 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռուած փոխարժեքով: Փակման գինը կազմել է 372,49 դրամ: Դա այն դէպքում, երբ մարտի 2-ին բորսայում իրականացուել է 31 մլն 29 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառքն 305 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռուած փոխարժեքով: Փակման գինը կազմել է 305 դրամ: Այդպէս կտրուկ է եղել արտարժութային շուկայի արձագանքը ՀՀ ԿԲ խորհրդի կայացրած որոշմանը, որի համաձայն, ԿԲ-ն սահմանափակում է արտարժութային շուկայում միջամտութիւնները եւ վերադառնում «լողացող փոխարժէքի» քաղաքականութեանը` «գնաճի նպատակադրման» քաղաքականութիւնից: ՀՀ ԿԲ-ն մարտի 3-ի համար սահմանել է արտարժոյթների հետեւեալ փոխարժեքները. 1 ԱՄՆ դոլարի համար 372,11 դրամ, որը նախորդ օրուայ փոխարժեքը գերազանցում է 66,36 դրամով, 1 եւրոյի համար 469,72 դրամ (գերազանցումը 83,81 դրամ), 1 ռուսաստանեան ռուբլու համար 10,27 դրամ (գերազանցումը 1,8 դրամ): Նշենք, որ ըստ tert.am-ի, «Սթար» սուպերմարկետների ցանցի գործադիր տնօրէն Վահան Քերոբյանը յայտարարել է, որ ցանցի խանութներում մէկ ժամով տեխնիկական ընդմիջում էր յայտարարուել, քանի որ մրցակից ցանցերը բարձրացրել էին կարագի եւ շաքարաւազի գները 20%-ով, եւ «Սթար»-ում փորձում էին հասկանալ իրենց յետագայ գնային քաղաքականութիւնը:
  -   Տնտեսութիւն