Լեւոն Արոնեանը Լինարեսի միջազգայինում բաժանում է 2-4-րդ<br /> տեղերը<br />


Լեւոն Արոնեանը Լինարեսի միջազգայինում բաժանում է 2-4-րդ
տեղերը

  • 02-03-2009 15:34:00   |   |  Սպորտ
ԼԻՆԱՐԵՍ, 2 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լինարեսում անցկացուող շախմատի միջազգային գերմցրաշարի 8-րդ փուլում Լեւոն Արոնեանը (Հայաստան) սեւերով յաղթեց Մագնուս Կառլսենին (Նորվեգիա), իսկ 9-րդ փուլում սպիտակներով ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ: Մրցաշարային աղիւսակը 6 միաւորով միանձնեայ շարունակում է գլխաւորել Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան): Լեւոն Արոնեանը, Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) եւ Մագնուս Կառլսենը 5-ական միաւորով բաժանում են 2-4-րդ տեղերը: 10-րդ փուլում Արոնեանի մրցակիցը Թեյմուր Ռաջաբովն է (Ադրբեջան):
  -   Սպորտ