Ապրիլի 1-ից Հայաստանում կը բարձրանան գազի, ջրի եւ<br /> էլեկտրաէներգիայի սակագները<br />


Ապրիլի 1-ից Հայաստանում կը բարձրանան գազի, ջրի եւ
էլեկտրաէներգիայի սակագները

  • 27-02-2009 17:34:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: հայաստանի Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովի փետրուարի 27-ի նիստում որոշուել է «հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառւող բնական գազի համար ապրիլի 1-ից սահմանել հետեւեալ սակագները. ամսական մինչեւ 10 հազար խմ սպառում ունեցող գազի սակագինը 96 հազար դրամ, 10 հազար խորանարդ մետր եւ աւելի սպառում ունեցող սպառողներին վաճառւող` 7900 կկալ/ խմ ջերմարարություն ունեցող բնական գազի սակագինը` 215 ԱՄՆ դոլարին համարժէք դրամ: Յանձնաժողովի մէկ այլ որոշմամբ, «Հայաստանի էլկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառւող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանուել է 30 դրամ` 1 կվտ ժամի դիմաց: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից սպառողներին իւրաքանչիւր խմ խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայութիւնների մատուցման համար սահմանուել է 179,78 դրամ սակագին:
  -   Տնտեսութիւն