«Սինոփսիս»-ը շարունակելու է ներդրումները Հայաստանի<br /> մասնաճիւղում<br />


«Սինոփսիս»-ը շարունակելու է ներդրումները Հայաստանի
մասնաճիւղում

  • 26-02-2009 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կիսահաղորդիչների նախագծման եւ արտադրութեան համար ծրագրային միջոցների եւ մտաւոր սեփականութեան մշակման ոլորտի համաշխարհային առաջատար «Սինոփսիս» ընկերութիւնը, որի խոշորագոյն մասնաճյուղերից մէկը` «Սինոփսիս Արմէնիա»-ն, գտնւում է Հայաստանում, յայտարարել է, որ 2009թ.-ի ֆինանսական տարուայ առաջին եռամսյակում (ԱՄՆ-ում ֆինանսական տարին սկսւում է նոյեմբերի 1-ին եւ աւարտւում հոկտեմբերի 31-ին) ունեցել է 339,8 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ, ինչը 7,7%-ով աւելին է 2007թ.-ի ֆինանսական տարուայ առաջին եռամսյակի 315,5 մլն դոլարի համեմատ: Այս մասին փետրուարի 26-ին յայտնեց «Սինոփսիս»-ի մարքեթինգի գծով փոխնախագահ եւ «Սինոփսիս Արմէնիա»-ի գլխաւոր գործադիր տնօրէն Ռիչ Գոլդմանը` մինչ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում դասախոսութեամբ հանդէս գալը: Ընդ որում, ԱՄՆ-ի Համընդհանուր ընդունուած հաշուապահական հաշուառման սկզբունքներին (US GAAP) համաձայն հաշուարկուած «Սինոփսիսի» 2009թ.-ի ֆինանսական տարուայ առաջին եռամսյակի մաքուր եկամուտը կազմել է 52,4 մլն դոլար` 2008թ.-ի ֆինանսական տարուայ առաջին եռամսյակի 46,4 մլն դոլարի դիմաց: Ռ.Գոլդմանը յաւելեց, որ «Սինոփսիս»-ում նախատեսել են 2009թ.-ի ֆինանսական տարուայ արդիւնքներով ունենալ 1,4 մլրդ դոլարի եկամուտ, այն դէպքում, երբ 2008թ.-ի ֆինանսական տարուայ եկամուտը կազմել է 1 մլրդ 337 մլրդ դոլարի դիմաց, ինչն իր հերթին 10,3%-ով աւելին էր 2007թ.-ի ֆինտարվա 1 մլրդ 212 մլն դոլար եկամտից: Նրա խօսքերով, ներկայիս միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում «Սինոփսիս»-ը կառաւարւում է «շատ կոնսերվատիվ, դասական մոտեցումներով». ինչով էլ պայմանաւորւում են ընկերութեան յաջողութիւնները: Միաժամանակ, «Սինոփսիս»-ը շարունակում է ներդրումները գիտահետազօտական եւ ճարտարագիտական ոլորտներում: Դա կնպաստի այն բանին, որ ճգնաժամի աւարտին ընկերութիւնը կլինի աւելի ուժեղ եւ կայուն: Նշուեց, որ «Սինոփսիս»-ի հայկական մասնաճյուղերից ամենաուժեղ եւ մեծ ստորաբաժանումներից մէկն է ընկերութեան աշխարհի տարբեր երկրներում գործող շուրջ 60 գրասենեակների շարքում, եւ այդտեղ գիտահետազօտական աշխատանքների հզորութիւնների մեծացման ուղղութեամբ ներդրումները նունպես շարունակուելու են: «Սինոփսիս Արմէնիա»-ում աշխատում են շուրջ 400 ճարտարագէտներ: Ռ.Գոլդմանը մասնաճիւղի գործունէութեան հետ կապուած ռիսկեր համարեց տարածաշրջանի անկայուն վիճակը, Հայաստանում ինտերներտ կապի անբաւարար որակը եւ անկայունութիւնը, հարկային եւ մաքսային օրէնսդրութեան անկատարութիւնը, բուհական կրթութեան ոչ բաւարար որակը: «Սինոփսիս»-ի պաշտօնեայի գնահատմամբ, Հայաստանի կառավարութիւնը խելամիտ է վարւում, երբ ներկայիս միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ներդրումներ է կատարում տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում, մասնաւորապէս, ինտերնետի, բարձրագոյն կրթութեան որակի բարելաւման ուղղութիւններով:
  -   Տնտեսութիւն