Դեսպան. Հարաւային Կովկասը շարունակում է ռազմավարական կարեւորութիւն ունենալ ԵՄ եւ Աւստրիայի համար


Դեսպան. Հարաւային Կովկասը շարունակում է ռազմավարական կարեւորութիւն ունենալ ԵՄ եւ Աւստրիայի համար

  • 18-07-2011 21:18:12   |   |  Քաղաքական
Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Աւստրիայի արտաքին քաղաքականութիւնը առաջնահերթութիւն է տուել Արեւելեան Եւրոպայի եւ Դանուբի տարածաշրջաններին: Այս մասին յայտնել է Հայաստանում Աւստրիայի լիազօր դեսպանը հայաստանցի մի խումբ լրագրողների։ Դեսպան Միխայել Փոսթլը լրագրողների հետ յուլիսի 15-ին Վիեննայում` Աւստրիայի արտգործնախարարութիւնում, տեղի ունեցած սեմինարի ժամանակ ասել է, որ սեւծովեան տարածաշրջանը եւ մասնաւորապէս Հարաւային Կովկասն այդ տարածաշրջանի բնական ընդլայնումն է։ «Մենք կարծում ենք, թէ հասկանում ենք տարածաշրջանի մարդկանց մտածելակերպն ու մտահոգութիւնները», -աւելացրել է դեսպանը: Ըստ նրա, Հարաւային Կովկասը շարունակում է ռազմավարական կարեւոր նշանակութիւն ունենալ Եւրամիութեան եւ Աւստրիայի համար: Բացի այդ, տարածաշրջանը կարեւոր դեր է խաղում յետագայ տարիներին Եւրոպային Էներգամատակարարման գործում: Դեսպանն ասել է, որ Աւստրիան մտահոգուած է «ձգձգուող հակամարտութիւններով, ինչպիսիք էն ճգնաժամը Վրաստանում եւ լարուածութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` Լեռնային Ղարաբաղի կապակցութեամբ»: Նա նաեւ ասել է. «Մենք յոյս ունէինք, որ կազանեան հանդիպումն աւելի դրական արդիւնք կը տար: Բանակցային լուծմանն այլընտրանք չկայ, կողմերը պէտք է բանակցեն, հանդիպումներ կազմակերպեն եւ գտնէն փոխադարձ ընդունելի լուծում»: Դեսպանի խօսքերով, մեր յարաբերութիւնների ամենակարեւոր գրաւականներից մէկը ասոցիացման բանակցութիւններն էն, որոնք Եւրոմիութիւնը Հարաւային Կովկասի 3 պետութիւնների հետ սկսել է մէկ տարի առաջ : Դեսպանը նաեւ կարեւորել է 2010 թուականի հանդիպումները: Այն ժամանակուայ Աւստրիայի արտգործնախարար Շպինդելեգերն աւստրիացի գործարարների ու լրագրողների հետ 2010 թուականի յունիսին շրջել է տարածաշրջանի 3 պետութիւններով: Այս տարի Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանը, իսկ աւելի ուշ՝ վարչապետ Տիգրան Սարգսեանն այցելել էն Վիեննա: Այնուհետեւ նա յաւելել է, որ 2011 թուականի սեպտեմբերին Վիեննայում տեղի կ'ունենայ հայ-աւստրիական տնտեսական յանձնաժողովի 5-րդ համատեղ նիստը: «Մենք խրախուսում ենք, որ հայաստանեան իշխանութիւնները շարունակեն ամրապնդել մամուլի եւ լրատուամիջոցների ազատութիւնը»,- ասել է դեսպան Միխայել Փոսթլը: Վերջում դեսպանը շնորհակալութիւն է յայտնել Austrian Airlines-ին` սեմինարի կայացմանն աջակցելու համար:
  -   Քաղաքական