Ստորագրուեց Հայաստանին ՀԲ-ի կողմից 85 մլն ԱՄՆ դոլար<br /> յատկացնելու վերաբերեալ ծրագրերի փաթեթը<br />


Ստորագրուեց Հայաստանին ՀԲ-ի կողմից 85 մլն ԱՄՆ դոլար
յատկացնելու վերաբերեալ ծրագրերի փաթեթը

  • 26-02-2009 16:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆինանասների նախարար Տիգրան Դավթեանը եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) երեւանեան գրասենեակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը փետրուարի 26-ին ստորագրեցին ՀԲ-ի կողմից հաստատուած չորս ծրագրերի փաթեթը` 85 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով, որը կուղղուի Հայաստանում համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցութիւնը մեղմելուն: Վարկերից երեքը` Կենսական ճանապարհների բարելաւման ծրագիրը (25 մլն ԱՄՆ դոլար), լրացուցիչ ֆինանասավորում Սոցիալական ներդրումների հիմնադրամին (8 մլն ԱՄՆ դոլար) եւ լրացուցիչ ֆինանասավորում Գիւղական ձեռնարկութիւնների եւ փոքրածավալ առեւտրային գիւղատնտեսութեան զարգացման ծրագրին (2 մլն ԱՄՆ դոլար) կտրամադրուեն Միջազգային զարգացման ընկերակցութեան (ՄԶԸ) Արագ արձագանքման հիմնադրամի շրջանակներում: Չորրորդ վարկը` Փոքր եւ միջին ձեռնարկութիւններին ֆինանսական մատչելիության ծրագիրը (50 մլն ԱՄՆ դոլար), տեղական գործարարութեանը աջակցելու համար է եւ տրամադրւում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) պայմաններով: Ըստ Տ.Դաւթեանի, նշուած ծրագրերը հանդիսանում են ՀԲ-ի կողմից առաջիկայ չորս տարիների ընթացքում Հայաստանին տրամադրուելիք 525 մլն ԱՄՆ-ի դոլար արժողութեամբ վարկային ծրագրերի բաղկացուցիչ մասը: Այդ ծաւալը, նրա խօսքերով, աննախադէպ է ՀՀ-ի եւ ՀԲ-ի համագործակցութեան շրջանակներում:
  -   Տնտեսութիւն