Յայտնի են դարձել բասկետբոլի Հայաստանի 2009թ.-ի տղամարդկանց<br /> եւ կանանց առաջնութիւնների մասնակիցները<br />


Յայտնի են դարձել բասկետբոլի Հայաստանի 2009թ.-ի տղամարդկանց
եւ կանանց առաջնութիւնների մասնակիցները

  • 26-02-2009 16:02:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յայտնի են դարձել բասկետբոլի Հայաստանի 2009թ.-ի տղամարդկանց եւ կանանց առաջնութիւնների մասնակիցների անունները: Ըստ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի հաղորդագրութեան, այս տարի տղամարդկանց առաջնութեանը կմասնակցեն 7 թիմեր` 2-ով աւելի, քան նախորդ առաջնութիւնում: Այդ թիմերն են` «Պոլիտեխնիկը», «ՖԻՄԱ-Արաբկիր»-ը, ԵՊՀ-ին, «Գիւմրին», «Վանաձորը», «Արթիկը» եւ «Արցախը»: Կանանց առաջնութիւնում ելոյթ կունենան 5 թիմեր` «Գրանդ Քենդի»-ն, ԳՄՀ-ն, «Գիւմրին», «Աջեռան» եւ «Արցախը:» Առաջնութիւնները կմեկնարկեն ապրիլին:
  -   Սպորտ