Մոսկուայում աւարտուեց շախմատի «Աէրոֆլոտ օփեն» միջազգային<br /> փառատոնը<br />


Մոսկուայում աւարտուեց շախմատի «Աէրոֆլոտ օփեն» միջազգային
փառատոնը

  • 26-02-2009 16:02:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՈՒԱ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 25-ին Մոսկուայում աւարտուեց «Աէրոֆլոտ օփեն» շախմատի միջազգային խոշոր փառատոնը: A1 մրցաշարում առաջին-երկրորդ տեղերը 6,5-ական միաւորով բաժանեցին Էթիեն Բաքրոն (Ֆրանսիա) եւ Ալեքսանդր Մոյիսենկոն (Ռուսաստան): Հայաստանի ներկայացուցիչ Արման Փաշիկյանը 6 միաւորով եւս 7 մասնակցների հետ կիսեց 3-9-րդ տեղերը: A2 մրցաշարում 7-ական միաւորով Ալեքսանդր Դանինը (Ռուսաստան) եւ Մելիքսեթ Խաչիյանը (Հայաստան) բաժանեցին 1-2-րդ, իսկ Դավիթ Պետրոսեանը` 6,5 միաւորով` 3-5-րդ տեղերը: C մրցաշարում 7 միաւորով յաղթող ճանաչուեց Աղասի Ինանցը: Նոյնքան միաւոր վաստակեց նաեւ Առնոլդ Մինասեանը, որը լրացուցիչ ցուցանիշներով ճանաչուեց 4-րդը:
  -   Սպորտ