Էդուարդ Նալբանդեան. Առաջիկայ օրերին կը ներկայացուի ՀՀ Նախագահի պատասխանը` ՌԴ Նախագահի յուլիսի 8-ի ուղերձին


Էդուարդ Նալբանդեան. Առաջիկայ օրերին կը ներկայացուի ՀՀ Նախագահի պատասխանը` ՌԴ Նախագահի յուլիսի 8-ի ուղերձին

  • 18-07-2011 23:27:26   | Հայաստան  |  Քաղաքական
Յուլիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանը հեռախօսազրոյց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լաւրովի հետ` ռուսաստանեան կողմի նախաձեռնութեամբ: Զրոյցի ընթացքում քննարկուել էն ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացի ներկայ փուլին առնչուող հարցեր: Ինչպէս յայտնում էն ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան եւ հետ կապի վարչութիւնից, Էդուարդ Նալբանդեանն ու Սերգեյ Լաւրովը քննարկել էն բանակցութիւններում բարենպաստ մթնոլորտի ստեղծման համար յաւելեալ ջանքերի գործադրման հնարաւորութիւնները: Նախարարներն անդրադարձել էն Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսեանի, ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդուեդեւի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ 2010թ. հոկտեմբերին Աստրախանում եւ 2011 թ. մարտին Սոչիում կայացած հանդիպումների ընթացքում հրադադարի ռեժիմի եւ ռազմական ոլորտում վստահութեան ամրապնդման, բոլոր վիճելի հարցերի խաղաղ միջոցներով լուծման եւ շփման գծում հնարաւոր միջադէպերի հետաքննութիւնների անցկացման վերաբերեալ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների կատարմանը: Հայաստանի արտգործնախարարն իր ռուսաստանեան գործընկերոջը տեղեկացրել է, որ առաջիկայ օրերին կը ներկայացուի ՀՀ Նախագահի պատասխանը` ՌԴ Նախագահի ս.թ. յուլիսի 8-ի ուղերձին:
  -   Քաղաքական